News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սլովենիան ապահովել է պաշտպանությունը «ավտորիտար սպառնալիքներից», ներառյալ՝ «մարդկանց եւ տեղեկատվության վերահսկման» Չինաստանի փորձերը: Այս մասին Սլովենիայում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ անվտանգ 5G ցանցի զարգացման մասին հռչակագրի ստորագրման արարողությունից հետո:

«Իրավիճակը շրջվում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության դեմ՝ ազատությունը սահմանափակելու նրա ջանքերում»,- ասել է Պոմպեոն, փոխանցում է Reuters-ը:

Telekom Slovenia-ն անցյալ ամիս սկսել է գործարկել իր 5G ցանցը, եւ ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ 5G կունենա երկրի մեկ երրորդ մասը:

Պոմպեոն ասել է, որ սլովենյան պաշտոնյաների հետ բանակցությունների եւս մեկ կարեւոր թեմա կլինի էներգետիկ անվտանգության ապահովումը` երկրի կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելու հաշվին: «Մենք խոսեցինք հաջորդ սերնդի միջուկային տեխնոլոգիաների հսկայական ներուժի մասին՝ մաքուր, հուսալի եւ դիվերսիֆիկացված էներգիա մատակարարելու համար, ինչը կօգնի ապահովել Սլովենիայի եւ ողջ տարածաշրջանի քաղաքական անկախությունը եւ տնտեսական բարգավաճումը»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ