News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անհնար է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման աճ ապահովել՝ փորձելով նոր սպառազինություններ ստեղծել արդեն գոյություն ունեցող զորքերի հիման վրա: Այս մասին «Որպես տեխնոլոգիական խնդիրների համակարգ ժամանակակից ռազմարդյունաբերությունը» թեմայով քննարկման ժամանակ ասել է Instigate ընկերության ղեկավար Վահագն Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման հիմնական խոչընդոտը սխալ մոտեցումն է: «Մենք փորձում ենք սպառազինության նոր տեսակներ արտադրել արդեն հնացած մտածելակերպի հիման վրա: Նոր սպառազինությունն ու նոր զորքերը պետք է ստեղծվեն զուգահեռաբար»,-նշել է նա: Նրա գնահատմամբ՝ ՌԱՀ ընկերությունների առջեւ պետք է կոնկրետ խնդիրներ դրվեն, որոնց հիման վրա կմշակվի ոչ միայն նոր սպառազինություն, այլ նոր ռազմավարություն:

Բացի նշված խնդիրներից՝ Պողոսյանը նշել է փորձարարական զորամասերի ձեւավորման անհրաժեշտությունը, որոնց կազմում կլինի մոտ 3000 մարդ ԶՈւ ակտիվ ռեզերվից:

Դրանց հիմնական գործառույթը կլինի ՌԱՀ ընկերությունների նորարարական տեխնոլոգիաների փորձարկումը: Եվ միայն այդ պայմանների դեպքում, փորձագետի խոսքով, հնարավոր է խոսել ռազմարդյունաբերության ոլորտում առաջընթացի մասին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ