News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկյան PORTL ընկերությունը սկսել է իր «հոլոպորտացիա» սարքի վաճառքը. այն իրական ժամանակում ամբողջ հասակով հոլոգրամներ է ստեղծում: Մշակողների խոսքով՝ մոդուլը ժամանակի ընթացքում կարող է դառնալ Zoom-ի եւ Skype-ի այլընտրանքը՝ չնայած նրան, որ սկզբնական շրջանում թանկ կլինի՝ մոտ 60 000 դոլար բազային տարբերակի համար:

Ինչպես հայտնում է ZDNet-ը, հոլոգրաֆիկ բլոկը մշակվել է Դեւիդ Նուսբաումի կողմից եւ համարվում է առաջավոր տեխնոլոգիա «հոլոպորտացիայի» համար: Տեխնոլոգիան ցանկացած վայրից իրական ժամանակի ռեժիմում փոխանցում է 4K (4096×3072 պիքսել) թույլատրելիությամբ պատկեր:

Մարդը, որը պրոյեկցվել է մոդուլում, կարող է լսել եւ տեսնել լսարանին որակյալ ինտերնետ միացության հասանելիության պայմանով, հաղորդում է HighTech+-ը:

PORTL-ի չափերը կազմում են 213×153×60 սմ:

Բացի տեսազանգերից եւ բանակցություններից՝ մշակողներն առաջարկում են PORTL-ն օգտագործել թանգարաններում պատմական անհատների ցուցադրության, ինչպես նաեւ սերունդների համար անձնական տվյալների ձայնագրության համար:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ամենաշատ