News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Զաիդը հաստատել է, որ ԱՄԷ-ն եւ Իսրայելը պայմանավորվել են աշխատել երկկողմ հարաբերությունների հաստատման ուղղությամբ՝ նշելով, որ Իսրայելը նաեւ համաձայնել է դադարեցնել պաղեստինյան տարածքների հետագա անեքսիան:

«Նախագահ Դոնալդ Թրամփի եւ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջ տալ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների հետագա անեքսիային: ԱՄԷ-ն եւ Իսրայելը նաեւ պայմանավորվել են համագործակցության եւ երկկողմ հարաբերությունների հաստատման ճանապարհային քարտեզ ստեղծելու մասին»,- գրել է նա Twitter-ում:

Վաշինգտոնում Իսրայելի, ԱՄԷ-ի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը այս համաձայնագիրը ողջունել է որպես «պատմական դիվանագիտական առաջընթաց», որը կնպաստի Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատմանը:

Դրանում ասվում է, որ երեք երկրները «համաձայնել են Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը»:

Հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից պատվիրակությունները առաջիկա շաբաթների ընթացքում կհանդիպեն՝ երկկողմ համաձայնագրեր ստորագրելու համար:

Վաշինգտոնում Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ, ըստ համաձայնագրի, Իսրայելը համաձայնել է դադարեցնել Արեւմտյան ափի մասերի անեքսիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ