News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շնաձկները ավելի բարդ սոցիալական կյանք ունեն, քան նախկինում կարծում էին: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Խաղաղ օվկիանոսի մոխրագույն մարջանային շնաձկները միմյանց հետ զարմանալի սոցիալական ցանցեր են ստեղծում եւ զարգացնում են կապեր, որոնք կարող են տեւել տարիներ, հայտնում է Reuters-ը:

Ուսումնասիրությունը կենտրոնացած է եղել Պալմիրայի շուրջ 41 մարջանային շնաձկների սոցիալական վարքի վրա՝ օգտագործելով ձայնային հաղորդիչներ եւ տեսախցիկներ՝ նրանց փոխհարաբերությունների ավելի մեծ հստակություն ստանալու համար:

Շնաձկները ձեւավորելեն սոցիալական համայնքներ, որոնք ժամանակի ընթացքում մնացել են բավականին կայուն, որոշ արարածներ միասին են մնացել չորս տարվա հետազոտության ընթացքում:

Հետազոտողները արձանագրել են ամենօրյա գրաֆիկը՝ շնաձկները առավոտը խմբերի հետ միասին են անցկացնում, երբեմն՝ 20 արարածներ մարջանի նույն մասում կենտրոնանում են ցերեկը, գիշերը եւ կրկին հավաքվում հաջորդ առավոտյան:

«Շնաձկները անհավանական կենդանիներ են եւ դեռեւս նրանց սխալ են հասկանում»,- ասում է Ֆլորիդայի միջազգային համալսարանի ծովային կենսաբան Յանիս Պապաստամատուն, որը ղեկավարում է հետազոտությունը:

«Ոչ բոլոր շնաձկներն են շփվող, եւ ոմանք, հավանաբար, միայնակ կենսակերպ են վարում»:

Մարջանային  շնաձուկը միջին չափի է, հասնում է մոտ 2 մ երկարության: Հետազոտողները կասկածում են, որ շնաձկները միասին են լինում, քանի որ դա կարող է երաշխավորել որսի հաջողությունը:

«Որոշ ժամանակի ընթացքում մենք հասկացանք, որ շնաձկները ի վիճակի են ճանաչել իրենց խմբի ընկերներին եւ ունենալ սոցիալական նախասիրություններ»,- ասում է ծովային կենսաբան եւ Լոնդոնի Կենդանաբանության ինստիտուտից ուսումնասիրության համահեղինակ Դեւիդ Ջեյքոբին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ