News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սպասում էինք այս որոշմանը, շատ կարևորում ենք, ու շատ շնորհակալ ենք, որ ականջալուր եղան այդ հարցին և լուծում տրվեց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ անդրադառնալով Կառավարության աջակցությանը՝  կորոնավիրուսի պատճառով տուժած զբոսաշրջության ոլորտի ընկերություններին։

«Մենք բազմիցս հնչեցրել ենք աջակցության անհրաժեշտության մասին և տարբեր քննարկումների  էինք ունենում Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի հետ  և լավ է, որ Կառավարությունում ընկալում եղավ և այդ հարցին լուծում տրվեց։ Բայց դա միակ խնդիրը չէ, էլի հարցեր կան։ Մենք նաև առաջարկում էինք միջազգային զբոսաշրջության գործընթացը վերսկսել, թեև արդեն կարծես թե դրա լուծումը տրվում է, բայց միևնույն  է՝ հարցեր կան»,- ընդգծեց պարոն Ապրեսյանը։

Նախօրեին արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց, բայց  որոշ սահմանափակումներ թուլացան։ Օրինակ՝ վերացվեց ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը։ Միաժամանակ նախատեսվում է, որ Հայաստան մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով  ինքնամեկուսացվում է։ 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ, և բացասական ելքի դեպքում ինքնամեկուսացումը վերացվում է։

«Այդ քայլը նույնպես ողջունելի է,  բայց որոշակի խնդիրներ կան, որոնք ուշադրության են արժանի։ Արդյոք բոլոր զբոսաշրջիկները պատրա՞ստ են լինելու գալ, բա որ եկան, մեկուսացվեցին, ու դրական եղավ իրենց թեստի պատասխանը,  իրենց ճանապարհորդությունը դրանով կփչանա, չէ՞։ Կամ եթե եկան, մեկուսացվեցին ու թեստի պատասխանը դրական է, ի՞նչ է լինելու, որտե՞ղ է շարունակելու մեկուսացված մնալ, այդ ծախսերն ո՞վ է հոգալու։ Իսկ եթե, օրինակ, մենք քննարկենք այսպես, որ զբոսաշրջիկները, եթե ցանկանում են գալ Հայաստան, թեստ հանձնած գան։ Բացասական թեստի արդյունքով գան և նրանց ընդունենք, այստեղ անվտանգությունն ավելի լավ կապահովվենք, որովհետև ինքնաթիռում կլինեն բոլորը բացասական թեստերով, և վարակվելու վախ չի լինի»,- ընդգծեց Մեխակ Ապրեսյանը։

Մեր հարցին, թե առհասարակ զբոսաշրջիկը ռիսկ կանի գա՞, այն դեպքում երբ այստեղ պետք է ինքնամեկուսացվի, Մեխակ Ապրեսյանը նկատում է՝  նույնիսկ եթե սահմանը բոլորի առաջ բացենք, մեկ է՝ այն հոսքը չի լինելու, ինչ, օրինակ, անցյալ տարի էր։

«Ամբողջ աշխարհում է այդպես, այսօր այս պայմաններում համաշխարհային շուկան զգալիորեն փոքրացած է, այն իմաստով, որ ճանապարհորդելու պատրաստ մարդկանց թիվը խիստ սահմանափակվել է, իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կուզենան գալ, բայց ոչ բոլորը։ Եվ այս փոքր շուկայի համար, շատ երկրներ, որոնք արդեն բացում են սահմանները և ամեն ինչ անում են ներգնա զբոսաշրջությունը նույնպես  վերականգնելու ուղղությամբ, բոլորը պայքարելու են այդ փոքր շուկայից իրենց մասն ունենալու համար։ Մենք նույնպես պետք է ամեն ինչ անենք, որ մեզ շուկայում բացակա չդնեն, որ վերականգնման գործընթացը գոնե այս տարի սկսենք»,- նշեց նա։

 Ինչ վերաբերում է ցամաքային սահմանով սահմանափակումը շարունակելուն, Մեխակ Ապրեսյանը հույս է հայտնում, որ այդ հարցը շուտ կկարգավորվի։

«Չմոռանանք, որ ներգնա զբոսաշրջության առումով զգալի մաս են կազմում տարածաշրջանային միասնական փաթեթներով եկողները»,- ասաց նա։

Մեխակ Ապրեսյանը՝ ոլորտին հարկային արտոնություններ տալու անհրաժեշտության վերաբերյալ հարցին պատասխանում է, որ միասնական հարկային քաղաքականության սկզբունքը պետք է պահպանվի։

«Մենք չպետք է բյուջեին զրկենք եկամուտներից, որովհետև ի վերջո աջակցությունն էլ բյուջեից ենք ուզում և գիտակցելով, որ այս իրավիճակում ամենակարևոր բանը, որ պետք է թե՛ պետությանը, թե՛  բիզնեսին, դա գումարն է, չէ՞ որ բյուջեի պլանավորված եկամուտներն էլ պիտի տեղ հասնեն, որ պետությունը կարողանա այլ հարցեր լուծի»,- նկատեց նա։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը  հիշեցնում է  հունիսին ԱԺ-ի կողմից ընդունված Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն՝ 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար տնտեսավարող սուբյեկտներն ազատվում են շահութահարկի կանխավճարներ կատարելու անհրաժեշտությունից։

Ըստ նրա՝ դա ոչ  թե հարկային արտոնություն էր, այլ հարկային բարեփոխում։

«Ըստ էության, ոլորտը, որը զրկված էր բոլոր տեսակի եկամուտներից և ակնհայտորեն այս տարի շահույթ չեն ունենալու, շահութահարկի կանխավճար էին վճարում, ինչը արդար չէր, ստացվում էր, որ պետությունը մասնավորին պարտք է մնում։ Խնդիրը բարձրացվեց զբոսաշրջության ոլորտից, բայց լուծում ստացավ ամբողջ տնտեսության համար և շատ բան իր տեղն ընկավ»,- նշեց նա։

Մեխակ Ապրեսյանը հավելեց, որ հարկային բարեփոխման այլ առաջարկ էլ ունեն ներքին զբոսաշրջության  համար։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահն առաջարկում է, որպեսզի հանգստի ապահովման համար նախատեսվող սոցփաթեթները տրամադրվեն նաև մասնավոր սեկտորում։ Նա խոսելով պետական ոլորտից, ընդգծում է, որ սոցփաթեթներ տրամադրելով պետությունը խթանում է նաև ներքին տուրիզմը։

«Մասնավորն ինչո՞ւ հնարավորություն չունենա` ինքն էլ սոցփաթեթներ տրամադրի իր աշխատողներին։ Իհարկե, մասնավորը կուզենա, բայց այստեղ խոչընդոտ կա։ Երբ մասնավորն իր աշխատողին աշխատավարձ է վճարում, դա դիտվում է ծախս և իր շահութահարկի հաշվարկման մեջ այդ ծախսը համախառն եկամուտից նվազեցվում է, բայց եթե բացի աշխատավարձին նաև փող տա, ասի՝ գնա, հանգստացի դա ծախս չի դիտարկվում և դա խոչընդոտում է։ Հիմա, եթե մենք դա ծախս դիտարկենք, և  դրան նորմատիվներ դնեք և պայման, որ այդ հանգիստը պարտադիր պետք է լինի Հայաստանի կամ Արցախի տարածքում։ Օրինակ, ասենք, որ տարվա մեջ մեկ անգամ  200 000 դրամի սահմանում՝ յուրաքանչյուր աշխատողի հաշվարկով գործատուի տրամադրված միջոցները ճանաչվի ծախս։ Դրան զուգահեռ էլ, եթե ինձ ու Ձեզ էլ շահագրգռեն որպես ֆիզիկական անձանց, ասեն՝ եթե դուք էլ ձեր միջոցների հաշվին նախընտրեք Հայաստանում կամ Արցախում հանգստանալ, տարվա մեջ էլի մի անգամ 200 000-ի սահմանում ձեր եկամտային հարկը հաշվարկելիս համախառն եկամտից կնվազեցնենք, դուք պատկերացնո՞ւմ եք ներքին տուրիզմի մրցունակությունը ինչպես կապահովվենք։ Այս երկու միջոցառումն անելիս բյուջեի եկամուտների էական  նվազում չի լինի, որովհետև այստեղ ծախս էր ճանաչում, բայց հանգստավայրում էլ եկամուտ է ավելանում։ Սա շատ լուրջ խթան կառաջացնի, մենք սա ևս դիտարկում ենք որպես հարկային բարեփոխում»,- եզրափակեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
ԵՄ-ը կկորցնի 2,2 մլրդ դոլար COVID-ի դեմ ժամկետանց դեղամիջոցի պատճառով
Եվրոպան COVID-ի պատճառով կկորցնի 2,2 մլրդ դոլար...
Ամենաշատ