News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի մայրաքաղաքի Սինջանի շրջանում գտնվող եւ հայկական Սուրբ Փրկիչ եւ Քառասուն մանուկ եկեղեցիների հիմնադրամի տարածքում գտնվող հայկական գերեզմանոցը պղծվել է անհայտ չարագործների կողմից։

Թուրքական Aktifhaber կայքի փոխանցմաբ՝ թուրքական DEVA կուսակցության փոխնախագահ Մուսթաֆա Եներօղլուն հայկական գերեզմանոցը պղծման հարցը քննարկել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ։

Մուսթաֆա Եներօղլուն շեշտել է, թե անթույլատրելի է որ գերեզմանները պղծվել են եւ ոսկորները շաղ տվել տարածքում։

«Գերեզմաններից հանված բոլոր ոսկորները պետք է թաղվեն եւ տարածքը վերցվի հսկողության տակ։  Գերեզմանները եւ մշակութային ժառանգությունները պահպանելը քաղաքակրթությունների պարտականությունն է»,–նշել է Եներօղլուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ