News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրազիլիային լրացուցիչ տեղեկություն եւ բանակցություններ կպահանջվի նախքան COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութ գնելը, ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Էդուարդո Պազուելոն, հայտնում է Reuters-ը:

Պազուելոն ասել է, որ ինքը մասնակցել է ազգային առողջապահության Anvisa կարգավորողի, Բրազիլիայում Ռուսաստանի դեսպանատան եւ Պարանի նահանգի կառավարության ներկայացուցիչների հեռավար հանդիպմանը, սակայն նշել է, որ ռուսական պատվաստանյութը դեռ վաղ փուլում է գտնվում: «Սա միայն սկիզբն է»,- ասել է նա: «Մենք ամբողջ տեղեկատվությունը չունենք, մենք չենք կարող հետեւել տվյալներին ... Դեռեւս նախատեսվում են բանակցություններ եւ շատ անելիքներ»:

Նա ասել է, որ առավել խոստումնալից պատվաստանյութ ներկայումս մշակում են Օքսֆորդի համալսարանի հետազոտողները` AstraZeneca Plc-ի հետ համատեղ:

AstraZeneca-ն համաձայնել է իր հնարավոր պատվաստանյութերի տասնյակ միլիոնավոր դոզաներ վաճառել դաշնային կառավարությանը եւ կազմակերպել տեխնոլոգիայի փոխանցումը, որպեսզի Բրազիլիան կարողանա այն արտադրել երկրի ներսում՝ Ռիո դե Ժանեյրոյի Fiocruz ինստիտուտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ