News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շինթույլտվություն Կամազների դիմաց» գործարքներն ուսումնասիրելիս մտածում էի, թե պատկառելի կյանքի փորձ և հեղինակություն ունեցող մարդուն ի՞նչը պետք է դրդի նման էժան գործարքների մաս կազմել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը` անդրադառնալով Արթուր Մեսչյանի հրաժարականին:

«Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Շինթույլտվություն Կամազների դիմաց» գործարքներն ուսումնասիրելիս մտածում էի, թե պատկառելի կյանքի փորձ և հեղինակություն ունեցող մարդուն ի՞նչը պետք է դրդի նման էժան գործարքների մաս կազմել:

Այդ հարցի պատասխանը առ այսօր չունեմ, բայց Մեսչյանը` Մեսչյանն է... մեծ Մաեստրոն:

Անգամ քաղաքացիների` շինարարական բնույթի տասնյակ բողոքներ լսելուց հետո գալիս էի տուն, վերանում այդ ամենից և լսում.

«Ամենը ձեզ, իսկ ինձ թողեք հուշերն անթիվ

Եվ նյարդերից հյուսված կյանքիս էջերը:

Եվ թողեք դուք ինձ հեքիաթները իմ

Եվ խաբկանքներից հյուսված ճամփաները,

Եվ եթե հանկարծ չհասնեմ լույսին,

Զուր չէին բոլոր աղոթքներս, Տեր:

Ամենը ձեզ` քարոզների խորհուրդն անգին:

Ճանկեք կյանքի ձեր մարտնչած փառքերը,

Իսկ ինձ թողեք ընկերներիս սրտերն ազնիվ

Եվ տարերքին տրված խելառ օրերը»:

Տպել
Ամենաշատ