News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» ակումբում հունիսի 14-ին ակումբի տնօրենի 43-ամյա որդին՝ Արտյոմ Աքուլյանը հրացանով կրակել է հաճախորդներից 27-ամյա Միհրան Սիմոնյանի գլխին. Լոռու մարզի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սուսաննա Գզոգյանի, մերժել է կալանավորել Արտյոմ Աքուլյանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց տուժող Միհրան Սիմոնյանի ներկայացուցիչ Լուսինե Մարտիրոսյանը։

Տուժողի ներկայացուցիչը պատմեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել.

«Միհրան Սիմոնյանը Երեւանից է, գնացել է Վանաձոր՝ ընկերոջը այցելության, ընկերոջ հետ գնացել են «Ռոսիա» ակումբ՝ ժամանակ անցկացնելու։ Ընթացքում վիճաբանություն է սկսվել ակումբի տնօրենի հետ։ Միհրան Սիմոնյանը զրուցելիս է եղել տնօրենի հետ ու այդ ժամանակ եկել է տնօրենի որդին, միջամտել զրույցին, Միհրանը որոշում է հաշիվը փակել ու ընկերոջ հետ հեռանալ ակումբից։ Տնօրենի տղան նրանց հետեւից գնացել ու բեռնախցիկից հանել է հրացանը, պահել ուղիղ Միհրան Սիմոնյանի ուղղությամբ ու կրակել»։

Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ Միհրան Սիմոնյանի դեմքն այլանդակված է. երիտասարդը հրաշքով է ողջ մնացել. «Դրանից հետո Միհրանի ընկերը մի կերպ փորձում է իր մեքենայով հասցնել Վանաձորի հիվանդանոց, սակայն չի կարողանում, ճանապարհի կեսին պատահական անցորդից շտապ օգնություն է խնդրում ու նրան հազիվ հասցնում են հիվանդանոց։ Վանաձորի բժշկական կենտրոնից էլ նախարարի ցուցումով ինքնաթիռով հասցնում են «Էրեբունի» բկ, որտեղ հնարավոր է լինում կյանքը փրկել»։

Մարտիրոսյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, սակայն մեկ ամիս Ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում. «Նա անգամ չի ձերբակալվել։ Այդպիսի դեպքերում հենց նույն օրը քրեական գործ են հարուցում։ Այդ մեկ ամսվա ընթացքում նա հասցնում է խոչընդոտել գործին. ակումբի աշխատակիցները սկսում են համաձայնեցված ցուցմունքներ տալ»։

Տուժողի ներկայացուցիչը պատմեց, որ Արտյոմ Աքուլյանը խոչընդոտում է գործի քննությանը. «Ակումբի եւ՛ ներսում եւ՛ դրսում տեսախցիկներ են տեղադրված. տեսագրությունները ջնջել են։ Մեկը հասցրել է հեռախոսով էկրանից նկարել ու այն ջնջել։ Այնուհետեւ տարել են կոմիտե, վերականգնել են ու նոր կարողացել ենք տեսնել, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, որը վկաների տված ցուցմունքի հետ բացարձակ կապ չուներ»։

Լուսինե Մարտիրոսյանի խոսքով՝ միջադեպը եղել է ակնհայտ սպանության փորձ, սակայն անձը դեռեւս կալանքի տակ չի գտնվում. «Այսպիսի բան ես իմ գործունեության ընթացքում չեմ տեսել, որ ակնհայտ սպանության փորձ կատարած անձին, որը խոչընդոտում է գործի քննությանը, նախկինում սպանության հոդվածով մեղադրյալ է, սակայն դատավորը նրան չի կալանավորում։ Հինգշաբթի օրը քննիչը կալանավորման միջնորդություն է ներկայացնում, դատավորը հետաձգում է միջնորդության քննարկումը մինչեւ երկուշաբթի։ Ինքս անցկացնում եմ համեմատություն. երբ անձը դիմակ չի կրում՝ նրան տանում են ոստիկանության բաժին, բայց երբ այստեղ կյանքի հարցն է, որեւէ քայլ չի ձեռնարկվում»։

Տուժողի ներկայացուցիչը մեզ հայտնեց նաեւ, որ Արտյոմ Աքուլյանին նախկինում մեղադրանք է առաջադրվել սպանության հոդվածով. «Նրան առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել, սակայն Վերաքննիչ դատարանը 2006 թվականին վերավորակել է անհրաժեշտ պաշտպանության։ Այդ դատական ակտի հետ արդեն որոշակի կասկածներ կան, որովհետեւ պարզ դարձավ, որ այդ անձը սովոր է այդպիսի քայլերի գնալու»։

Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ դատախազը Վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

Հարցին՝ ինչպե՞ս է տուժողի առողջական վիճակը, Մարտիրոսյանն ասաց, որ մի քանի վիրահատություն դեռ պետք է անցնի. «Երիտասարդ տղա է, դեմքն էլ այլանդակված»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Ամենաշատ