News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հետաքննությունների դաշնային բյուրոն կմիանա Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառների հետաքննությանը, որի հետեւանքով զոհվել է առնվազն 170 մարդ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեւիդ Հեյլը` կոչ անելով փոփոխություններ կատարել Լիբանանում, «որպեսզի այլեւս նման բան չկատարվի», հայտնում է Reuters գործակալությունը:

Բեյրութի ավերված թաղամաս այցելության ժամանակ Հեյլն ասել է, որ Լիբանանին անհրաժեշտ են «տնտեսական եւ ֆինանսական բարեփոխումներ՝ անարդյունավետ կառավարմանը եւ դատարկ խոստումներին վերջ տալու համար»:

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 6000 մարդ է վիրավորվել, մոտ 300 000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները: Մոտ 30-40 մարդ համարվում է անհայտ կորած:

«ՀԴԲ-ն շուտով կմիանա լիբանանյան եւ միջազգային քննիչներին, որոնց հրավիրել են լիբանանցիները, որպեսզի օգնի պատասխանել այս պայթյունի պատճառ դարձած հանգամանքների վերաբերյալ հարցերին»,- ասել է Հեյլը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ