News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Զեիդին հրավիրել է այցելել Երուսաղեմ այն բանից հետո, երբ Իսրայելը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) հաշտեցման համաձայնագիր են ստորագրել: Այս մասին նա գրել է Twitter-ում:

«Շնորհավորում եմ ԱՄՆ նախագահին, Իսրայելի վարչապետին եւ թագաժառանգ արքայազն շեյխ Մուհամմադ բին Զեիդին այս տպավորիչ նվաճման կապակցությամբ եւ հրավիրում եմ թագաժառանգին այցելել Երուսաղեմ»,- գրել է Ռիվլինը, հայտնում է РБК-ն:

Նա նաեւ Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ կնքված համաձայնագիրը անվանել է շրջադարձային պահ, որը նոր հնարավորություններ է բացում, եւ հույս է հայտնել, որ այն կամրապնդի վստահությունը տարածաշրջանում:

Օգոստոսի 13-ին Իսրայելը եւ ԱՄԷ-ն հարաբերությունների ամբողջական կարգավորման մասին համաձայնագիր են ստորագրել: Այս պայմանագրի կնքման միջնորդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն է:

Այժմ Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունները պետք է հանդիպեն՝ ներդրումների, զբոսաշրջության, անվտանգության, հեռահաղորդակցության եւ այլ հարցերի վերաբերյալ երկկողմ պայմանագրեր ստորագրելու համար: Նախատեսվում է նաեւ, որ կողմերը դեսպաններ եւ դեսպանություններ կփոխանակեն:

Ինչպես գրում է The Washington Post-ը, արաբական պետություններից միայն Եգիպտոսը եւ Հորդանանը ակտիվ դիվանագիտական կապեր ունեն Իսրայելի հետ: Մավրիտանիան նույնպես ճանաչել է Իսրայելը 1999 թվականից, բայց 2009 թվականին դադարեցրել է հարաբերությունները՝ Գազայի հատվածում պատերազմի պատճառով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ