News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը դատապարտել է ԱՄԷ-ի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Իսրայելի համաձայնագիրը, հայտնում է Reuters-ը:

«Պաղեստինի ղեկավարությունը մերժում եւ դատապարտում է ԱՄԷ-ի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների եռակողմ հայտարարությունը»,- ասել է նախագահի խորհրդական Նաբիլ Աբու Ռուդեյնեն: Նրա խոսքերով՝ այդ գործարքը «Երուսաղեմի, Ալ-Աքսայի եւ պաղեստինցիների դավաճանություն էր»: Նա արաբական պետություններին կոչ է արել չհետեւել ԱՄԷ-ի օրինակին։

Օգոստոսի 13-ին Իսրայելը եւ ԱՄԷ-ն հարաբերությունների ամբողջական կարգավորման մասին համաձայնագիր են ստորագրել: Այս պայմանագրի կնքման միջնորդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն է:

Իսրայելի, ԱՄԷ-ի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ, ի թիվս այլ բաների, ասվում է, որ Իսրայելը կդադարեցնի ինքնավարության հռչակումը Հորդանանի Արեւմտյան ափի շրջանների վրա, եւ մահմեդականները կկարողանան ազատորեն այցելել Երուսաղեմի սուրբ վայրեր:

Այժմ Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունները պետք է հանդիպեն՝ ներդրումների, զբոսաշրջության, անվտանգության, հեռահաղորդակցության եւ այլ հարցերի վերաբերյալ երկկողմ պայմանագրեր ստորագրելու համար: Նախատեսվում է նաեւ, որ կողմերը դեսպաններ եւ դեսպանություններ կփոխանակեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ