News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պաղեստինն իր դեսպանին հետ է կանչել Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ)՝ այն խաղաղ համաձայնագրի պատճառով, որ Էմիրությունները ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքել են Իսրայելի հետ, հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով պաղեստինյան «ՎԱՖԱ» լրատվական գործակալությանը: Համապատասխան ցուցումը տվել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը:

Պաղեստինի ազգային ազատագրական շարժումը (ՖԱԹՀ) եւ Պաղեստինի «Իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) քննադատել են Իսրայելի հետ ԱՄԷ-ի հաշտությունը:

Իսրայելը եւ ԱՄԷ-ն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ, օգոստոսի 13-ին հաշտության համաձայնագիր են կնքել: Էմիրությունները դարձել է աշխարհում երրորդ արաբական պետությունը, որը համաձայնել է լիարժեք կարգավորել Իսրայելի հետ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ