News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.32
EUR
565.06
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ինչ հողատարածքներ են վաճառվել Ամուլսարի շրջակայքում եւ ինչ կոռուպցիոն գործարքներ են տեղի ունեցել այդ ընթացքում։ Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը։

«Այս դրվագները բացահայտել են ոչ թե իրավապահները, այլ ոչ անտարբեր քաղաքացիները։ 2012-13 թվականներից պարզ էր, որ Ամուլսարի լանջերին գտնվող Գնդեվազում հողատարածքներ պետք է գնվեն եւ գնումն իրականացնելու է այն ընկերությունը, որը հանք շահագործելու ցանկություն ուներ։ Հայտնի է, որ նման դեպքերում տեղական ազդեցիկ դեմքերն ու ՏԻՄ ներկայացուցիչներն են  ձգտում գումարներ շահել։ Երբ երկու տարի առաջ փորձեցինք պարզել, թե ինչ ձեւով են այդ գործարքները տեղի ունեցել, պարզվեց, որ Գնդեվազ համայնքի արխիվների մի մասը չկա, մեզ ոչ մի կերպ չհաջողվեց այդ արխիվները գտնել՝ ոչ Ջերմուկի խոշորացված համայնքում, ոչ էլ Վայոց ձորի արխիվում։ Դա կասկածի տեղիք տվեց եւ մենք դիմեցինք իրավապահ մարիններին, թե հնարավոր չէ պարզել հողամասերի վաճառքը, աճուրդները ինչ կերպով են տեղի ունեցել, մանավանդ, որ կոռուպցիոն գործարքների կասկածներ կային։ Ինչեւէ, 2-3 դիմումից հետո Քննչական կոմիտեն ուսումնասիրեց այդ գործը եւ հայտնի դարձավ, որ 2012-13 թվականներին «Գեոթիմ» անունով ընկերությունն է ցանկացել հողատարածքներ գնել, եւ համայնքապետը մտածել է՝ ինչպես գումար աշխատել այդ գործարքներից։ Նա 2014 թ․ գարնանը 10 հա տարածքը 850 դոլարով վաճառում է իր անչափահաս որդուն։ Մեկ տարի անց՝ 2015-ի գարնանը, այդ տարածքը 350 հազար դոլարով վաճառվում է «Լիդիան Արմենիա» ընկերությանը։ Հիմա դատարանում է այդ գործը եւ երբ հետեւում ենք դատական ընթացքին, նկատում ենք, որ դատախազությունը առանձնապես շահագրգռված չէ, եւ, հնարավոր է, վաղեմության ժամկետ կիրառվի եւ ոչ մեկը չպատժվի այս գործով։ Բայց սա ընդամենը մեկ դրվագ էր, որի մասին մենք տեղեկություններ ունեինք, բայց այլ տարածքներ էլ են վաճառվել ոչ միայն Գնդեվազում, այլեւ մյուս համայնքներում։ Ցավոք, ՔԿ-ն այլ գործեր չուսումնասիրեց, մեզ միայն ասաց, որ եթե ունեք փաստեր՝ ներկայացրեք ու մենք կանցկացնենք քննություն։ ՔԿ-ն ցանկություն չունի ամբողջ տարածքի վաճառքի ուսումնասիրություն անի, առաջարկելով, որ քաղաքացիներն իրենք հետաքննեն ու տվյալներ ներկայացնեն։ Իրականում, քննչական մարմինները, կարծես ցանկություն չունեն բացահայտել նախկին կոռուպցիոն գործարքները։ Եվ հասկանալի է, որ  առանց իրենց վերադասի իմացության տեղական մարմինները նման խոշոր գործարքների չէին գնա։ Համայնքապետը իրեն բացահայտեց նաեւ այն ժամանակ, երբ մարդիկ դեմ էին հանդես գալիս շահագործմանը, նա փրփուրը բերանին, նույնիսկ ձեռնամարտի գնալու պատրաստ պաշտպանում էր այդ ծրագիրը, ինչից ակնհայտ է դառնում, թե ինչ է կատարել։ Համոզված ենք, որ սա միակ դեպքը չէ, եւ ցանկության դեպքում, հնարավոր է բացահայտել մեծ ծավալի կոռուպցիոն գործարքներ», պատմել է Լեւոն Գալստյանը։

Բնապահպանի տեղեկություններով համայնքապետը պատրաստակամություն է հայտնել գործարքի գումարի մոտ կեսը փոխանցել համայնքին, եւ հավանական է, գործը դրանով կարճվի։

«Մինչեւ 2018 թ․ կոռուպցիան եղել է համակարգային կոռուպցիա եւ ես կասկածներ ունեմ բոլոր գործարքների հանդեպ, որոնք պետք է բացահայտեն իրավապահ մարմինները, որոնք, կարծես, այդպիսի ցանկություն չունեն», նշել է Լեւոն Գալստյանը։

Ամուլսարում հողերի վաճառքի ու կոռուպցիայի մասին։

Опубликовано Լևոն Գալստյան Четверг, 13 августа 2020 г.
Տպել