News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Եվրամիության 24 երկիր բողոքի նոտա է ստորագրել ընդդեմ ԱՄՆ-ի միջամտության «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանը: Եվրոպական դիվանագիտական ​​շրջանակներում Die Welt-ի հետ զրույցում հաստատել են, որ միջազգային իրավունքի խախտման մեղադրանք պարունակող դեմարշն ԱՄՆ ԱԳՆ է ուղարկվել դեռ չորեքշաբթի օրը:

Չնայած ԵՄ ոչ բոլոր անդամներն են մասնակցում կամ աջակցում գազատարի կառուցմանը, համագործակցությանը հաջողվել է գրեթե միասնական դիրքորոշում մշակել: Ընդամենը երեք երկիր է հրաժարվել աջակցել բողոքի նոտային. տեղեկություններ այն մասին, թե դրանք որ երկրներն են, դեռ չկան, հայտնում է DW-ն:

Դեմարշի բովանդակությունը կրկնում է ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը, որն արվել էր դեռ հուլիսի 17-ին: Դրանում նա խորը մտահոգություն էր հայտնել եվրոպական ընկերությունների եւ դրանց շահերի դեմ պատժամիջոցների աճող քանակի կապակցությամբ: «Եվրոպական քաղաքականությունը պետք է որոշվի Եվրոպայում, այլ ոչ թե երրորդ երկրների կողմից»,- ասել էր նա:

ԱՄՆ-ն դեմ է հանդես գալիս «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանը: Նրանց կարծիքով` այն կմեծացնի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից: Բալթիկ ծովի հատակով խողովակների անցկացման աշխատանքերը դադարեցվել են` եվրոպական կապալառուների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կապակցությամբ, որոնք ուժի մեջ են մտել 2019 թվականի դեկտեմբերին:

Միջոցները Միացյալ Նահանգներ մուտքի արգելք են ներառում են այդ ընկերությունների ներկայացուցիչների համար, ինչպես նաեւ ցանկացած ակտիվների սառեցում երկրի տարածքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել