News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Քաղբյուրոյի նիստին հայտարարել է Կեսոն քաղաքի մեկուսացման չեղարկման մասին, ուր ավելի վաղ վերադարձել էր հյուսիսկորեացի փախստակը, ում մոտ COVID-19 էին կասկածում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով TsTAK-ը:

Ըստ Կիմ Չեն Ընի հայտարարության` կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները կայունացրել են ռիսկը Կեսոնի տարածքում:

Բացի այդ, հյուսիսկորեացի առաջնորդը կոչ է արել երկրում խիստ սահմանային վերահսկողություն պահպանել, ինչպես նաեւ չընդունել արտաքին օգնությունը` երկրում ուժեղ ջրհեղեղի կապակցությամբ: «Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված վատթարացող իրավիճակը սահմանների ավելի խիստ փակում, վիրուսի կանխարգելման ավելի խիստ միջոցառումներ է պահանջում, ինչպես նաեւ` հրաժարում ջրհեղեղի հետեւանքով վնասների դեմ պայքարի համար ցանկացած արտաքին օգնությունից»,- ասել է Կիմ Չեն Ընը:

Գործակալության տվյալներով ` ամբողջ երկրում 39.296 հա բրնձի դաշտ է անցել ջրի տակ ջրհեղեղի հետեւանքով, ավերվել է 16.680 տուն եւ շուրջ 630 հասարակական շենք, վնասվել են բազմաթիվ ճանապարհներ, կամուրջներ եւ երկաթուղային ճանապարհներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ