News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագիրն անտեսում է պաղեստինցիների կամքը, ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

«Մենք կողմ ենք պաղեստինյան ժողովրդի եւ վարչակազմի կոշտ պատասխանին Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ ԱՄԷ-ի համատեղ հայտարարությանը: Չափազանց մտահոգիչ է այն, որ ԱՄԷ-ն փորձում է խափանել պլանը, որը մշակվել էր Արաբական պետությունների լիգայի կողմից Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ 2002 թվականին եւ աջակցություն էր ստացել Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից, ԱՄԷ-ն փորձում է հրաժարվել դրանից միակողմանի շահի համար»,- նշվում է հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ ոչ մի հիմք չկա եռակողմ հայտարարությունը որպես պաղեստինյան գործին աջակցություն ներկայացնելու համար:

«Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք փորձում են գաղտնի հաշվարկներ անել մահացած ծնված եւ անվավեր ԱՄՆ պլանի վրա, անտեսում են Պաղեստինի կամքը: Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարությունը իրավունք չունի բանակցություններ վարել Իսրայելի հետ Պաղեստինի անունից եւ զիջումների գնալ դրա համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ` առանց Պաղեստինի ժողովրդի եւ դրա վարչակազմի համաձայնության: Տարածաշրջանի ժողովուրդները չեն ներելու ԱՄԷ-ի կեղծավոր պահվածքը, որը դավաճանել է պաղեստինցիներին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարությունը:

Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համաձայնագիրն Իսրայելի համար երրորդ համաձայնագիրը կդառնա` 1979 եւ 1994 թվականներին Եգիպտոսի եւ Հորդանանի հետ նմանատիպ համաձայնագրերից հետո: Իսրայելը նաեւ պայմանագիր էր կնքել Մավրիտանիայի հետ, որը ներկայումս չի գործում, եւ` միջանկյալ համաձայնագրեր պաղեստինցիների հետ: ԱՄԷ-ի իշխանություններն Իսրայելի հետ պայմանագիրը «պատմական դիվանագիտական ​​նվաճում» են անվանել` հավաստիացնելով, որ հրեական պետության հետ հարաբերությունների նորմալացումը նրանց թույլ կտա ապահովել տարածաշրջանի անվտանգությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ