News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 միլիոն դրամի չափով սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս քաղաքի սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական սուբվենցիոն ծրագրին։ Սույն սոցիալական համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց Վարդենիս համայնքի համայնքապետ Արամ Մելքոնյանի և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ ընկերության Գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի կողմից, որին ներկա էր նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Մասնավորապես 420 մլն դրամ արժողությամբ պետական սուբվենցիոն ծրագրերը ենթադրում են Վարդենիս համայնքի կենտրոնական փողոցների 2 կմ երկարությամբ հիմնովին ասֆալտապատում, կենտրոնական 5 մեծ փողոցների մայթերի հիմնանորոգում և եզրաքարերի տեղադրում, Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու հիմնանորոգում և կանաչապատում, Վարդենիսի թվով 43 բազմաբնակարան շենքերի մուտքերի դռների և պատուհանների տեղադրում, Վարդենիս քաղաքի նրբանցքների բարեկարգում, համայնքի կենտրոնական փողոցների կանաչապատում:

Ավելի վաղ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իր «Ռեսուրսներն հանուն բարեկեցության» սոցիալական ծրագրի շրջանակում՝ ռեգիոնի չորս դպրոցներում և մանկապարտեզում իրականացրեց գազատարի անցկացման և ջեռուման համակարգերի կառուցման լայնամասշտաբ ծրագիր։

Ընկերությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում մարզի հազարավոր սոցիալապես անապահով ընտանիքների ապահովեց սննդամթերքով, ֆինանսական աջակցություն ցուցաբերեց բնակչության թիրախային խմբերին (հաշմանդամություն ունեցող երեխաներին, վետերաններին, զոհված զինծառայողների ընտանիքներին), ինչպես նաև բուժաշխատողներին՝ իրենց մարդասիրական արարքների և համավարակի դեմ պայքարի համար։

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը Գեղարքունիքի մարզի ամենախոշոր գործատուն է․ Սոթքի հանքում աշխատում է մոտավորապես հազար մարդ։ Ընկերությունը կատարում է օրենքով սահմանված բոլոր հարկային և սոցիալական պարտավորությունները: Ընկերությունն ավանդաբար իրականացնում է սոցիալական և բարեգործական ծրագրեր իր ներկայության մարզերի (Գեղարքունիք և Արարատ) համայնքներին աջակցելու համար: 2019-20 թվականների համար նախատեսված ընկերության սոցիալական բյուջեն գերազանցում է մեկ միլիոն դոլարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ