News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արեւելյան Միջերկրածովում բախվել են հունական եւ թուրքական ֆրեգատները:

Ինչպես հայտնում է Kathimerini-ն, հունական «Լեմնոս» ֆրեգատը բախվել է թուրքական «Քեմալ Ռեյս»-ի հետ, ամենայն հավանականությամբ, թուրքական ֆրեգատի կապիտանի սխալի պատճառով:

Հունական ֆրեգատն այդ շրջանում մասնակցում էր հունաֆրանսիական զորավարժություններին:

Միջադեպի մասին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը կպատմի ԵՄ ԱԳՆԽ արտահերթ նիստի ժամանակ:

Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցով որոշում չի ակնկալվում, քանի որ խորհուրդը նման լիազորություններ չունի:

Դենդիասն ավելի վաղ հայտարարել է, որ եվրոպացի իր գործընկերներին կհայտնի վերջին օրերի «օպերատիվ միջադեպերի եւ իրողությունների» մասին:

Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներկայացրել է միջադեպի իր տարբերակը՝ հայտարարելով, որ թուրքական Oruc Reis նավը հարձակման է ենթարկվել: Նա ասել է, որ դրա համար Հունաստանը մեծ գին կվճարի:

Սակայն հունական կողմը հայտարարել է, որ նավը վնասվել է բախման արդյունքում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ