News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Չինաստանը Կոնֆուցիուսի ինստիտուտի հարցով ԱՄՆ որոշումը գնահատում է որպես դեմոնիզացիայի ակտ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: Նրա խոսքով՝ Պեկինը պահպանում է պատասխան գործողություններ ձեռնարկելու իր իրավունքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցանկանում եմ հատուկ նշել, որ ԱՄՆ-ում Կոնֆուցիուսի ինստիտուտի նկատմամբ ԱՄՆ գործողությունները դեմոնիզացիայի ակտ է: Մենք ցավում ենք եւ դեմ ենք դրան»,-ասել է դիվանագետը:

Նա ԱՄՆ-ին կոչ է արել խուսափել Սառը պատերազմի մտածելակերպից, ուղղել սխալներն ու դադարեցնել կրթական ծրագրերի քաղաքականացումը:

Նա ուշադրություն է դարձել նրան, որ ԱՄՆ-ում Կոնֆուցիուսի բոլոր համալսարանները երկար ժամանակ աշխատել են փոխադարձ հարգանքի սկզբունքներին համապատասխան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել