News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան տեղական գործադիր իշխանությանը կոչ է արել օրինական հանրահավաքներ կազմակերպել առաջիկա հանգստյան օրերին: Նա այդ մասին հայտարարեց իր տեսաուղերձում, փոխանցում է TUT.by-ը:

Տիխանովսկայան հայտարարել է, որ այնտեղ, որտեղ հանձնաժողովներն ազնիվ են հաշվել ձայները, իր աջակցությունը 60-70 տոկոս էր, իսկ ինչ-որ տեղ` մինչեւ 90 տոկոս: Նրա կարծիքով` բնակչության մեծամասնությունը չի հավատում ԿԸՀ-ի հայտարարած արդյունքներին: Նա նաեւ հիշեցրել է մարդու կյանքի արժեքի եւ բռնության անթույլատրելիության մասին: «Պետք է դադարեցնել բռնությունը բելառուսական քաղաքների փողոցներում: Կոչ եմ անում իշխանություններին դադարեցնել դա եւ երկխոսություն սկսել: Օգոստոսի 15-ին եւ 16-ին բոլոր քաղաքների քաղաքապետերին խնդրում եմ որպես յուրաքանչյուր քաղաքում խաղաղ զանգվածային հավաքների կազմակերպիչ հանդես գալ»:

Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին, որոնք հրաժարվել են իրականացնել հանցավոր հրամաններն իրենց քաղաքացիների դեմ, ինչպես նաեւ` գործադուլ հայտարարած աշխատողներին. «Շնորհակալություն ԲՄԶ-ի, էլեկտրատեխնիկայի գործարանի, ՄԱԶ-ի աշխատակիցներին, ՊՎՏ-ից ՏՏ-ընկերություններին եւ այլ կոլեկտիվներին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ