News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով ներկայիս միտումները` 2020 թվականին տնտեսական անկումը Հայաստանում կարող է մոտ 5 տոկոս կազմել, միգուցե` մի փոքր ավել: Այս մասին այսօր` օգոստոսի 14-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նախարարը շեշտեց, որ նշված 5 տոկոսը փորձագիտական է, այլ ոչ թե` պաշտոնական գնահատական, եւ այն կարող է փոխվել: «Գնահատականները կարող են տարբեր լինել, սակայն այդ գնահատականները եւս փոխվում են, որովհետեւ իրավիճակն անընդհատ փոխվում է ամբողջ աշխարհում»,- հայտարարել է Խաչատրյանը:

Ներկայացնելով, թե ինչի վրա է հիմնվում տնտեսական հնարավոր անկման հաշվարկը` Խաչատրյանը տեղեկացրեց, որ ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսն արտադրվում է տարվա առաջին կիսամյակում, մնացած 60 տոկոսը` երկրորդում: «Եթե տարվա առաջին կիսամյակում գրանցված տնտեսական գործունեության ցուցանիշները ճշգրտորեն անցնեն ՀՆԱ-ի ցուցանիշների, ապա տարեկան կտրվածքով տարվա առաջին կիսամյակի ՀՆԱ աճի ցուցանիշները 2 տոկոսային կետով ցածր կլինեն, քան 2019-ին»,- ասաց Խաչատրյանը: Նա հավելեց, որ եթե հունիս ամսվա ցուցանիշները մնան անփոփոխ հուլիսին եւ հետագա ամիսներին իրավիճակի բարելավման պայմանով, ապա տարվա երկրորդ կիսամյակում ՀՆԱ-ի անկումը 3-4 տոկոս կկազմի:

«Տնտեսությունը փոխվում է, եւ մենք հույս ունենք, որ երրորդ-չորրորդ եռամսյակում երկրորդ եռամսյակի ցուցանիշների համեմատ որոշակի առաջընթաց կգրանցվի: Բայց ես չեմ բացառում, որ Հայաստանում տնտեսական անկումը 2019 թվականի համեմատ մոտ 5 տոկոս կկազմի»,- ասաց Խաչատրյանը: Ըստ նրա` 5 տոկոս անկումը համահունչ է համաշխարհային տնտեսական միտումներին: Ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսության համար կանխատեսվում է 6 տոկոս անկում, նշեց նա` հավելելով, որ 2021 թվականը կլինի վերականգնման հիմնական տարին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ