News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Դեռ մեկ տարի առաջ Լիբանանից անհանգստացնող լուրեր էինք ստաում տեղի հայ համայնքից, իսկ այս պայթյունն արդեն պատճառ դարձավ, որ Հայաստանի ներկայացուցիչը տեղում ծանոթանա ինչպես պայթյունի հետևանքով առաջացած, այնպես էլ նախկինից եկած խնդիրներին: Այդ մասին մամուլի ասուլիսին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Լիբանան կատարած այցին:

Նա նշեց, որ այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել համայնքի հոգևոր առաջնորդների հետ, կուսակցությունների և մշակութային հաստատությունների ղեկավարների հետ, ինչպես նաև տեղի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այցելություններ են եղել նաև պայթյունից տուժած հայերի բնակարաններ՝ տեղում գնահատելու պատճառված վնասները. «Բազմաշերտ հանդիպումների նպատակն էր՝ լսել բոլորին և իրական գնահատական տալ ստեղծված իրավիճակին»:

Անդրադառնալով հայրենադարձության թեմային՝ Սինանյանը նշեց, որ այդքան էլ ճիշտ չէ ասել, որ ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ իրականացնում է հայրենադարձության քաղաքականություն. «Նման բան ասել, նշանակում է, որ մենք թելադրողի դերում ենք, ստեղծում ենք իրավիճակ, որ մարդիկ ցանկանում են գալ Հայաստան: Լիբանանում, մեր կամքից անկախ, ստեղծվել է իրավիճակ, որի արդյունքում մարդիկ ցանկություն են հայտնում գալ Հայաստան: Լիբանանում երկարաժամկետ ֆինանսական ճգնաժամ է, բանկային համակարգը կաթվածահար է: Բացի այդ, երկիրը դարձել է մի շարք երկրների շահերի բախման թատերաբեմ, և մտավախություն կա, որ  Լիբանանը կարող է կրկնել Սիրիայի ճակատագիրը:

Սինանյանը տեղեկացրեց, որ 2019թ. Գյուլբենկյան հիմնադրամը հարցումներ է իրականացրել լիբանանահայերի շրջանում, ինչի արդյունքում պարզվել է, որ  հարցվածների 58% հայտնել է, որ առաջիկա տարիներին լքելու է Լիբանանը,  իսկ 49 տոկոսը  հայտնել է, որ մտադիր են տեղափոխվել Հայաստան:  Հարցումն անցկացվել է 521 լիբանանահայերի շրջանում:

Նա նաև նշեց, որ այս պահի դրությամբ 25 000 լիբանանահայ ՀՀ քաղաքացիներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Բացի այդ, ես այլեւս ոչ մեկին չեմ առաջադրի այս պաշտոնի համար․․․
Ֆրանսիան աջակցել է Լիբանանի կառավարության ձեւավորման վերաբերյալ Սաադ ալ Հարիրիի առաջարկին
Որը Լիբանանը դուրս կբերի 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր ամենավատթար ճգնաժամից․․․
Լիբանանի վարչապետը մրցակցող քաղաքական ուժերին կոչ է արել իրեն օգնել կառավարության ձեւավորման գործում
Ցանկացած հետագա հետաձգում ճգնաժամը կուժգնացնի եւ կխորացնի․․․
Լիբանանը «դժոխք կգլորվի», եթե չհաջողվի նոր կառավարություն կազմել. Միշել Աուն
Աունն ասել է, որ փոխզիջումային լուծումներ է առաջարկել, որոնք չեն ընդունվել, եւ խնդիրը նկարագրել է որպես առճակատում մի կողմից շիական կուսակցությունների եւ մյուս կողմից սուննի վարչապետ Մուստաֆա Ադեբի միջեւ...
Լիբանանի խորհրդարանի 7 պատգամավորներ հրաժարական են տվել
Ամենաշատ