News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հավատարիմ լինելով իր հաճախորդամետ քաղաքականությանը եւ Հայաստանում որակյալ կապը հնարավորինս մատչելի դարձնելու առաքելությանը` Հայաստանում Beeline-ը ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամի հետ միասին մշակել է մատչելի ինտերնետ եւ զանգեր տրամադրող հատուկ սակագնային փաթեթ, որից կարող են օգտվել քաղցկեղ ունեցող մարդիկ: Այս մասին հայտնում է Beeline ընկերությունը։

Հատուկ սակագնային փաթեթով նախատեսվում է լայն տարածված 6 բջջային հավելվածների՝ Facebook, Messenger, WhatsApp, Zoom՝ մինչեւ հոկտեմբերի 31-ը, Zangi, Telegram անսահմանափակ օգտագործում, առանց ինտերնետի տարիֆիկացման, ինչպես նաեւ՝ առողջապահության  ոլորտի հետ կապված մի շարք կայքերից անսահմանափակ՝ առանց ինտերնետի տարիֆիկացման օգտվելու հնարավորություն՝ www.henaran-fund.org, www.bridgeofhealth.org, www.cityofsmile.org, www.oncology.am, www.breast.am, www.cancer.am, www.blood.am, www.apoa.am:

Փաթեթի ամսավճարը կազմում է 1500 դրամ եւ ներառում է ոչ միայն մատչելի ինտերնետ եւ մի շարք սոցցանցերից անվճար օգտվելու հնարավորություն, այլեւ տրամադրում է խոսելու ներցանցային րոպեներ, SMS-ներ եւ լրացուցիչ 3GB ինտերնետի ծավալ։ Առաջարկը հասանելի է միայն նոր բաժանորդներին եւ գործում է միայն կանխավճարային տարբերակով, փաթեթի սակագներն ու պայմանները վավեր են միայն ՀՀ տարածքի համար։ Հատուկ սակագնային փաթեթի նպատակը քաղցկեղի եւ Հայաստանում դրա ախտորոշման եւ բուժման մասին բազմակողմանի, հանրամատչելի եւ վստահելի հայալեզու առկա տեղեկատվությունը պացիենտներին հասանելի դարձնելն է։ Ինտերնետի լայն հասանելիությունը եւ այս փաթեթի ֆինանսական մատչելիությունը թույլ կտա քաղցկեղով պացիենտներին, հատկապես մարզերում, հնարավորինս տեղեկացված եւ իրազեկված լինել Հայաստանում քաղցկեղի ախտորոշման եւ բուժման առանձնահատկությունների ու հնարավորությունների մասին։

«Մեր կորպորատիվ հաճախորդները լավ գիտեն, որ միշտ կստանան իրենց կարիքներին հարմարեցված որակյալ եւ մատչելի ծառայություններ, մեր փաթեթները մաքսիմալ ճկուն են, իսկ պայմանները՝ խիստ հաճախորդամետ: Իսկ այս դեպքում մենք լուծում ենք ոչ միայն կորպորատիվ հաճախորդի խնդիրը, այլեւ օգնում ենք մարդկանց հիվանդության դեմ պայքարում, հնարավորություն ենք տալիս միշտ կապի մեջ մնալ եւ լինել զինված գիտելիքներով», - նշեց Հանաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հատուկ սակագնային փաթեթի միակ թիրախային խումբը քաղցկեղով պացիենտներն են, որոնց ախտորոշումը տեղի է ունեցել վերջին 24 ամիսների ընթացքում։ 24 ամսվա ժամկետը հաշվարկվում է ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամին հայտադիմում ներկայացնելու օրվա դրությամբ։ Անչափահաս շահառուների դեպքում հատուկ սակագնային փաթեթը կարող է գնվել ծնողի/խնամակալի անունով՝ երեխայի ախտորոշման փաստաթղթերի հիման վրա։

Դիմելու համար անհրաժեշտ է ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի [email protected] էլ․հասցեին ուղարկել հայտադիմում՝ կցելով պացիենտի անձնագրի պատճեն՝ լուսանկարի եւ գրանցման էջերով, ՀԾՀ-ն (հանրային ծառայությունների համարանիշ) եւ վերջին էպիկրիզը։ Եթե պացիենտն անչափահաս է, ապա անհրաժեշտ է կցել երեխայի եւ նրա ծնողի/խնամակալի անձնագրերի պատճեները՝ լուսանկարի եւ գրանցման էջերով, ՀԾՀ-ները եւ վերջին էպիկրիզը։ Հայտադիմումը մշակելուց հետո ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը շահառուին կտրամադրի համապատասխան վկայական։ Հարցերի դեպքում զանգահարել ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամ՝ 091-095513 հեռախոսահամարով։

Հատուկ սակագնային փաթեթը ձեռք բերելու համար շահառուները Beeline-ի սպասարկման գրասենյակներում կամ առցանց ներկայացնելու են ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի կողմից տրամադրած վկայականը: Միանալու համար անհրաժեշտ է դիմել Beeline՝ զանգահարելով 010-700-700 հեռախոսահամարին կամ գրել Ֆեյսբուքյան էջերից որեւէ մեկին՝ Beeline Armenia կամ Beeline Business՝ ներկայացնելով ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի կողմից տրամադրած վկայականը։ Beeline-ի աշխատակիցները կընդունեն հայտը եւ կապ կհաստատեն բաժանորդի հետ հատուկ սակագնային փաթեթի վաճառքի վերաբերյալ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայացել է Beeline Ստարտափ Ինկուբատորի 7-րդ շրջափուլի Դեմո օրը
Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափների ինտենսիվ աճին՝ դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը...
Beeline-ը շարունակում է արդիականացնել 4G բջջային ցանցը
Beeline-ում մենք մշտապես զարգացնում ենք մեր ցանցերը՝ ձգտելով հնարավորինս բավարարել տեխնիկական առաջընթացին և մեր հաճախորդների աճող...
Սեպտեմբերի 8-ին թվային հեռարձակման ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը...
Beeline-ի 100 Մբիթ/վրկ ինտերնետն այժմ հասանելի է Նորք-Մարաշում և Շենգավիթում
Մենք շարունակում ենք զարգացնել VDSL ցանցը և ձգտում ենք ամենա կարճ ժամանակում անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա նույն գնով միանալ մի քանի անգամ...
«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ պարգևավճարներ են տրամադրվել Գավառի պոլիկլինիկայի բուժանձնակազմին
Պոլիկլինիկայի տնօրեն Պարույր Կուռոյանի կողմից ներկայացվեց համավարակի պայմաններում պոլիկլինիկայի աշխատանքը, ինչպես նաև կազմակերպիչները մանրամասնեցին...
Starthub-ն աջակցում է Կ. Գյուլբուդաղյանի հետ առցանց հանդիպման կազմակերպմանը՝ նվիրված Berkeley SkyDeck-ի ընտրական փուլին
Կարենը սովորել է Ստենֆորդի համալսարանում, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Երևանի պետական համալսարանում…