News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գիտնականները համարում են, որ չի հաջողվի դադարեցնել Գրենլանդիայի սառցե վահանի հալոցքը, քանի որ վերադարձի հնարավորություն չկա։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature պարբերականում։

Գրենլանդական սառույցները սկսել են հալվել 1985 թվականին, եւ մինչեւ 1999 թվականն այդ գործընթացը լուրջ մտավախություններ չեր առաջացրել։ Սակայն ներկայում սառցի մակերեսը կրճատվել է յոթ անգամ, բացի այդ, Գրենլանդիան մեծապես ազդել է համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացման վրա։ Գրենլանդիայի սառցե վահանի արագացված հալոցքի պատճառները համալիր են, հաղորդում է Oane-ն։

Այսպես, այդ տարածաշրջանում բարձրացել է միջին ջերմաստիճանը, աճել է հակացիկլոնների թիվը, դրանք խոչընդոտում են ամպերի ձեւավորմանը, որոնք կարող են արտացոլել արեւի ճառագայթները։ Գիտնականները նաեւ չեն բացառում մարդածին ազդեցությունը։ Ածխաթթու գազի արտանետումը նույնպես իր ներդրումն ունի գրենլանդական սառույցների հալոցքի գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ