News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.32
EUR
565.06
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Մենք ուզում ենք հասկանանք Կառավարության դիրքորոշումը, բայց  լռում են, Ղազախստանն ու Ռուսաստանը բոյկոտում են հայկական պետհամարանիշներով մեքենաները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

«Ես ուզում եմ, որ մեր վարչապետը այս ամբողջ  գործընթացին տիրապետելու համար հարց ուղղի Ռուսաստանին, թե մեր մեղավորությունը ո՞րն է, ի՞նչ են ուզում, մշտական գրանցում են ուզո՞ւմ, կացության կարգավիճակ են ուզո՞ւմ։ Այս հարցերը թող մեր Կառավարությունն ուղղի։ Հարցն այն չէ, որ մենք եկել, ասում ենք՝ մեր կուտակված մեքենաները ո՞նց վաճառենք, հարցն այն է, որ Ռուսաստանն ու Ղազախստանը բոյկոտում են հայկական պետհամարանիշներով մեքենաները»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը։

«Ասենք՝ խոշոր ներկրողներ կան, իրենց կախել են, մոստից գցել են, որովհետև բանկերի տակ են։ Էդ գումարը տարիներով հավաքած գումար է, բացի այդ բանկերից, դեսից դենից, տուն ենք գրավ դրել, էդ փողերը վերցրել ենք գործի մեջ դրել։  Եթե էդպիսի բան կար, թող ասեին՝ ժողովուրդ, էդքան մեքենա մի բերեք, որովհետև  չեք կարողանալու դրսում վաճառելու։ Մենք էլ կիմանայինք ու 50 մեքենա կբերեինք, ոչ թե 1000 հատ։ Անձամբ ես 1000 հատ մեքենա եմ բերել եմ, էդքան փող է բյուջե լցվել, ու հիմա իրենք ձեռքերը լվացել  ու քաշվել են մի կողմ»,- շարունակեց ավտոներկրողներից մյուսը։

Նա հավելեց, որ այս ընթացքում օնլայն մեքենա  է վաճառել, բայց ստիպված է եղել գումարը հետ ուղարկել։

«Ովքեր էլ որ առել են, զանգում են, լացում են սրտճամլիկ, ասում են՝ մեր վերջին գումարով եկել ենք էդ մեքենան առել են, հիմա ի՞նց անենք, չեն թողնում քշենք»,- ասաց նա։

Ավտոներկրողները ցանկություն հայտնեցին հանդիպել ՊԵԿ նախագահի, ԱԳ նախարարի և ոստիկանապետի հետ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում հուլիսից հայկական պետհամարանիշ ունեցող ՌԴ քաղաքացիներին չեն թույլատրում երթևեկել։ Նրանց ստիպում են այնտեղ  ևս հաշվառման կանգնել, Ռուսաստանի մաքսային դրույքաչափերով մեքնենան նորից մաքսազերծել, այլապես այդ մեքենաները կառգրավվեն։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ՌԴ քաղաքացի գնորդը տեսաուղերձով դիմել էր  ՀՀ Կառավարությանը, ակնկալելով աջակցություն, քանի որ Ռուսաստանում նրանց ձայնը լսելի չէ։

«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, հավանաբար լսել եք այն մասին, թե ի՞նչ է կատարվում Ռուսաստանում՝ կապված հայկական համարանիշով մեքենաների հետ: ՀՀ-ից 2017 թվականից ՌԴ քաղաքացիները մեքենաներ են գնել, ոչ մի խնդիր չի առաջացել: Շատ ենք ուզում օգնել մեր քաղաքացիներին՝ ցանկանալով ունենալ նաև ձեր աջակցությունը: Եվ այն քաղաքացիներին, ովքեր ՀՀ-ից մեքենա են գնել, ստիպում են ՌԴ-ում ևս հաշվառման կանգնել: Սրա համար պետք է գումար վճարել: Խոսքը մեծ գումարների մասին է: Մոտ 300․000 ռուս մնալու է առանց ավտոմեքենայի, որովհետև ստիպում են կրկին մաքսազերծել մեքենաները, բայց ոչ ոք չի անելու դա: Մենք նաև այնքան գումար չունենք, որ նմանատիպ մեքենա գնենք Ռուսաստանում: Մենք չենք կարողանա նաև մեքենաների հարկերը վճարել, որը վնաս է լինելու ՀՀ տնտեսությանը: ՀՀ-ում վաճառքի ենթակա շատ մեքենա կա: Ձեր ավտոներկրողները հիմա այն չեն կարողանա վաճառել: Մենք երկխոսություն ենք ակնկալում ձեր ու մեր իշխանությունների միջև, քանի որ կարծում ենք՝ մեր իշխանությունները չեն հետևում ԵԱՏՄ կանոններին»,- ասված էր տեսաուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կալիֆորնիան մինչեւ 2035 թվականը կհրաժարվի բենզինով աշխատող նոր ավտոմեքենաների վաճառքից
«Մենք չափից շատ տասնամյակներ ենք ավտոմեքենաներին թույլ տվել աղտոտել օդը, որը շնչում են մեր երեխաներն ու ընտանիքները...
Իլոն Մասկը հայտարարել է 25000 դոլար արժողությամբ Tesla էլեկտրամոբիլ ստեղծելու մտադրության մասին
Այժմ ընկերության ամենաէժան մոդելը` Model 3 սեդանը, 37.990 դոլար արժե...
Իրանում PSA հարթակի վրա նոր մեքենա են արտադրության պատրաստում
Նոր մոդելը կոչվում է պատմության մեջ «ամենաիրանական մեքենա», քանի որ դրանում օտարերկրյա բաղադրիչների մասնաբաժինը նվազագույնի է հասցված․․․
Մեծ Բրիտանիայում ցանկանում են 2030 թվականից արգելել բենզինով աշխատող մեքենաների վաճառքը
Բրիտանական կառավարությունը պատրաստվում է 10 տարի շուտ մտցնել նոր ավտոմքենաների վաճառքի արգելքը, որոնք աշխատում են հանածո վառելիքով․․․
Հայտնի են Mercedes-Benz-ի նոր մոդելի արժեքն ու մատակարարումները սկսելու ժամանակը
Ինչպես եւ նախատեսվում էր, նոր Mercedes-Benz S-Class-ը կարող է լինել բացառապես 6-գլանանի․․․
Մոսկվայում «անօդաչու» տրամվայ կգործարկվի
«Նման մեքենան կարող է օգտագործվել գրեթե շուրջօրյա, շաբաթը յոթ օր»․․․