News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տեղեկացնում եմ, որ դիմել եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ Ամբերդ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ։

Ինչպես հայտնի է, Արագածոտնի մարզում գտնվող Ամբերդ ամրոցը ներկայումս Հայաստանում լավ պահպանված եզակի ամրոցներից է։ Այն ձգում է զբոսաշրջիկներ ինչպես արտերկրից, այնպես էլ Հանրապետության տարբեր մարզերից։

Սակայն դեպի ամրոց տանող ճանապարհը գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում, ինչը բնականաբար անդրադառնում է զբողաշրջիկների քանակի վրա։ Խոսքը Հայոց այբուբենի հուշարձանի մոտից դեպի Բյուրական, Ամբերդ գնացող հատվածի մասին է։

Ըստ այդմ՝ առաջարկել եմ հիմնանորոգել դեպի Ամբերդ տանող ճանապարհը, ինչը կունենա կարևոր դրական ազդեցություն ինչպես Դեպի Բյուրական և Ամբերդ զբոսաշրջային հոսքի վրա, այնպես էլ կբարելավի տեղացիների կենսապայմանները»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ղազախստանի արտգործնախարարը հայտնել է «Խաղաղության խաչմերուկի» խիստ կարեւորության մասին Միջին միջանցքի համար
Մուրատ Նուրտլեուն հայտնել է «Խաղաղության խաչմերուկի» կարեւորության մասին...
Ամենաշատ