News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հանցավոր խմբի անդամները, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու միասնական դիտավորությամբ…

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ ոստիկանության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շուրջ մեկ տարի գործող՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հանցավոր խմբի անդամները, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու միասնական դիտավորությամբ, տարբեր հանցավոր սխեմաների կիրառմամբ եւ հստակ դերաբաշխմամբ, 2019թ. փետրվարից, տարբեր եղանակներով մոլորության մեջ գցելով «ok.ru» կայքի տարբեր անհատական հաշիվների օգտատեր հանդիսացող ՀՀ տասնյակ քաղաքացիների, խաբեությամբ ստացել են վերջիններիս կամ նրանց հարազատների բանկային քարտերի տվյալները եւ հափշտակել այնտեղ առկա գումարները: Հանցավոր գործունեության արդյունքում հափշտակված գումարները օրինականացնելու՝ դրանց հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով, գումարները փոխանցել են իրենց հետ ուղղակի չփոխկապակցված՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում գրանցված բազմաթիվ էլեկտրոնային դրամապանակների հաշիվներին, որտեղից էլ փոխանցելով իրենց տիրապետման ներքո գտնվող տարբեր բանկային քարտերին՝ կանխիկացրել են:

Ընդ որում՝ հանցավոր խմբի անդամներից ոմանք, նմանատիպ հանցագործություններ կատարելու համար նախկինում քրեական պատասխանատվության ենթարկված լինելով, իրենց առնչությունը կատարվող հանցանքներին բացառելու նպատակով, սոցիալական ցանցում անհատական էջեր գրանցելիս, այնտեղ փոփոխություններ եւ այլ գործողություններ կատարելիս, էլեկտրոնային դրամապանակներ գրանցելիս, ֆինանսական գործարքներ կատարելիս՝ համացանց մուտք իրականացնելու համար օգտվել են այլ անձանց անվամբ տրամադրված ինտերնետային կապի ծառայություններից, ինչպես նաեւ՝ օգտագործել են ինտերնետային հասանելիության իրական հասցեների տարբեր քողարկիչներ:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության, Սյունիքի մարզային քննչական վարչության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության եւ համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միաժամանակյա խուզարկությունների արդյունքում առգրավվել են հանցավոր խմբի անդամների կողմից օգտագործվող համակարգչային համակարգերը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) եւ 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնել (փողերի լվացումը) 2-րդ մասի 1-ին կետով: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբի գործողություններից տուժած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, տուժողների վնասի վերականգնման եւ առերեւույթ հանցագործություններին առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ