News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրված  խախտումների դեպքերով պայմանավորված` օգոստոսի 13-ին Տեսչական մարմինը մի շարք տրանսպոտային միջոցների գործունեության ժամանակավոր կասեցման առաջարկություններ էր ներկայացրել ՀՀ պարետին։

Տեսչական մարմնի փոխանցմամբ, արդյունքում՝ օգոստոսի 14-ին, ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 8, N 57, N 44, N 42, N 39 համարի երթուղիները սպասարկող թվով 18 տրանսպորտային միջոցի գործունեություն, որոնք պարբերաբար երթևեկել են գերբեռնված։

Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ն շարունակել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։

Բաղրամյան պողոտայում, Աբովյանի պուրակի հարակից կանգառներում, Ծովակալ Իսակովի պողոտայի ողջ երկայնքով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորների նստեցումով փոխադրում իրականացնելու դեպքեր։

Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ