News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ այսօր՝ օգոստոսի 14–ին, կայացած հանրային քննարկումը նվիրված էր համավարակի պայմաններում քվեարկության կազմակերպման հատուկ միջոցառումներին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը որոշ խնդիրներ բարձրաձայնեց ստացված առաջարկների վերաբերյալ և նշեց, որ համավարակի պայմաններում առաջիկայում կայանալիք ընտրություններում դրանք անիրագործելի կլինեն։

Ըստ նրա՝ կան ընտրատեղամասեր, որոնք շատ փոքր են և համավարակից ելնելով այդ տարածքներում ընտրական պրոցեսներ կազմակերպելը շատ դժվար կլինի։

«Այն լուծումը, որն առաջարկում է վրաններով կազմակերպել տեղամասեր, չգիտեմ, սա պետք է քննարկել, որովհետև խոսքը միայն վրան տեղադրելու մասին չէ, խոսքը էլեկտրաէներգիայով, տեխնիկական սարքերով ապահովելու և այլնի մաիսն է։ Այս բոլերը պետք է հաշվի առնել, նոր հետո փորձել օրենքում ինչ-ինչ փոփոխություններ կատարել, հակառակ դեպքում կունենանք լուծումներ, որը հնարավոր չի լինի կյանքի կոչել»,- ասաց ԿԸՀ-ի նախագահը։

Անդրադառնաով թեստավորմանը, Տիգրան Մուկուչյանը նշեց, որ  տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին նախապես թեստավորում անելը գուցե հրաշալի գաղափար է, բայց այն անիրագործելի է։

«Որովհետև  տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են քվեարկությունից 25 օր առաջ, կուսակցություննները նշանակումներ են կատարում։  Քվեարկությունից 2 օր առաջ հանձնաժողովի անդամները կարող են փոփոխվել, բացի դրանից եթե քվեարկության օրը հանձնաժողովականներ չեն ներկայանում տեղամասային  ընտրական  հանձնաժողով, ապա այդ օրն են նրանք նշանակումները իրականացնում։ Բացի այդ, եթե հաշվի առնենք, որ մենք գործ ունենք համապետական ընտրության ժամանակ 16 000 քաղաքացու, դրան գումարած 4000 տեխնիկական սարքերն աշխատացնող անձանց հետ, այսինքն ընդհանուր 20 000 քաղաքացու հետ, ապա այդ թեստավորումը քվեարկությունից մեկ, երկու օր առաջ անհնար է։ Իսկ ինչ վերաբերում է դրանից ավելի շուտ թեստավորելուն, համենայնդեպս առողջապահության կազմակերպիչները նշում են, որ թեստի պատասխանները օգտագործելի է 48 ժամվա ընթացքում, այսինքն 20 օր առաջ նրանց թեստավորելը ոչ մի հարց չի լուծում, բացի ավելորդ ծախսեր առաջացնելուց»,- պարզաբանեց Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ քննարկում է եղել Առողջապահության նախարարության ներկայացուցչի հետ և վերջինս նույպես չի ընդունել այդ առաջարկը։

Մյուս առաջարկը, թե ընտրողները գնում են տեղամաս նախ ջերմաչափվում են, ԿԸՀ-ի նախագահի և ԱՆ ներկայացուցչի կարծիքով կրկին լավագույն լուծումը չէ։ Տիգրան Մուկուչյանը օրինակով է բացատրում։

«Եթե մարդը եկավ տեղամաս, ջերմաչափվեց և պարզվեց, որ 37 աստիճանից բարձր ջերմություն ունի, մենք իրեն հետ ենք ուղարկում, և ինչպես տեղամաս գալուց առաջ է շփվել, այդպես էլ հետ գնալիս է շփվելու։ Սա խնդրահարույց է»,- նկատեց Տիգրան Մուկուչյանը։

ՏԻՄ ընտրություններում  առանձին քվեաթերթիկներ ունենալը ևս լավ առաջարկ չի համարում ԿԸՀ-ի նախագահը։

«Եթե 300 համայնքում միաժամանակ տեղի են ունենում ընտրություններ և այնպես չէ, որ բոլոր համայնքներում մասնակցում են նույն կուսակցությունները։ Քվեաթերթիկի վրա պետք է գրվի  համայնքի անունը, կուսակցությույան անունը, այսինքն՝ արդյունքում ունենում ենք 300 տեսակի քվեաթերթիկ, իսկ եթե հիմալ էլ յուրաքանչյուրի համար ենք տպում քվեաթերթիկ, դա ահռելի աշխատանք է, որն ուղղակի հնարավոր չի լինելու հասցնել տեղամասային կենտրոն, որովհետև քվեաթերթիկները  քվերակությունից ընդամնեը 10 օր առաջ են տպվում, փաթեթավորում են, և առաքվում տարածքային հանձնաժողովներ, եթե այս ընթացքում օրինակ մեխանիկական վրիպում լինի, ժամկետներն այնպիսին են, որ գուցե հնարավոր չլինի դրանք շտկել»,- ասաց նա։

Տիգրան Մուկուչյանը ընդգծում է, որ օրենքով պետք է  ամրագրվի, թե ինչ պայմանններ պետք է  պահպանվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ