News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կառավարության դիմաց այսօր՝օգոստոսի 14-ին, բողոքի ակցիա իրականացնող  Ավտոներկրողների միության անդամները կարծում են, որ հայկական ավտոմեքենաների հետ Ռուսաստանում առաջացած խնդիրը կրում է քաղաքական բնույթ,  այսինքն՝ հակահայկական քաղաքականություն է տանում Ռուսաստանը:

«Ես ամաչում եմ, որ Ռուսաստանի մեր հայրենակիցները մեզ համար պայքար են մղում, զանգում մեզ ասում են՝ կորե՞լ եք, մենք ձեզ համար  Ռուսաստանում կռիվ ենք անում, խնդրում ենք, դուք էլ գոնե վարչապետին դիմեք, հարցին  անդրադառնա: Այնտեղ Պուտինին դիմումներ են ուղարկում, տեսաուղերձներ և այլն,  խնդրին լուծում տալու համար»,- ասաց ներկրողներից մեկը՝ նկատելով, որ Հայաստանի կառավարությունն իրենց աջակցելու համար քայլեր չի ձեռնարկում։

Նրա խոսքվ՝ Ազգային ժողովում խմբակցություններն անընդհատ խոսում են, սակայն մինչ օրս ոչ  մի արձագանք չի եղել:

«Հիմա հարցն այն է, որ  ամբողջ Ռուսաստանում հայկական մեքենաների դեմ հակահայկական արշավ է սկսվել, մեր հայրենակիցներն էնտեղ ընտանիքներով կռիվ են տալիս, մենք  էլ նստել, սպասում ենք մեր բախտին»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նա նշեց, որ եթե այսօր հանդիպում չլինի  վարչապետի, կամ  նախարարներից մեկի հետ, ապա մեքենաներով  մի տեղ  ներխուժելու են,  քանի որ  ուրիշ ճար չկա, հարցը լուրջ է:

«Այն, ինչ հիմա անում է Ռուսաստանի իշխանությունը, հատկապես ներքին գործերի նախարարությունը,  հակաօրինական է:

Իրենք ուղղակի մեր մենքենաները անօրինական, բռնում, տանում են  տուգանային հրապարակ, ոմանք էլ ասում են՝ հակահայկական արշավ է սա և ունի քաղաքական ենթատեքստ: Եթե այստեղ  հակառուսական ակցիաներ են անում, ռուսն էլ իր զայրույթը այդպես է արտահայտում»,- հավելեց մեկ այլ ավտոներկրող:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ  պետք է պարզաբանում պահանջել՝ ի՞նչն է նման քաղաքականության պատճառը:

նրանք ասում են՝ որ չեն կարող ինչ-որ  գործ անել որպես քաղաքացիներ, որ  հարցին պետք է միջամտեն քաղաքական գործիչները, իրենք հասարակ մարդիկ են: «Քաղաքական  գործիչներ չենք, մենք չենք կարող հարցին լուծում տալ, դրա համար աջակցություն ենք խնդրում մեր իշխանություններից: Հարցն այն կետին է  հասել, որ մարդիկ կարող են դիմել ոչ ադեկվատ  քայլերի»,- հավելեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում հուլիսից հայկական պետհամարանիշ ունեցող ՌԴ քաղաքացիներին չեն թույլատրում երթևեկել։ Նրանց ստիպում են այնտեղ  ևս հաշվառման կանգնել, Ռուսաստանի մաքսային դրույքաչափերով մեքնենան նորից մաքսազերծել, այլապես այդ մեքենաները կառգրավվեն։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ՌԴ քաղաքացի գնորդը տեսաուղերձով դիմել էր  ՀՀ Կառավարությանը, ակնկալելով աջակցություն, քանի որ Ռուսաստանում նրանց ձայնը լսելի չէ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ