News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունն աշխատանքներ է իրականացնում Հայաստան ժամանող անձանցից կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառումը հենց օդանավակայանի տարածքում իրականացնելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի    հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումների այն մեղմացմանը, որով վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը:

Նախատեսվել է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա նա 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել թեստավորում և պատասխանի բացասական լինելու դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը հանվում է:

«Հիմա քննարկում ենք, որպեսզի հնարավորություն ստեղծվի ժամանողներից թեստավորման համար նմուշառումը հենց օդանավակայանի տարածքում իրականացնել: Այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց Հունանյանը:

Վահան Հունանյանը նշեց, որ, եթե օդանավակայանում նմուշառում չի իրականացվում, Հայաստան ժամանած անձը միանգամից գնում է ինքնամեկուսացման վայր և այնտեղից իրավունք չունի դուրս գալ, նույնիսկ՝ թեստավորում անցնելու նպատակով:

«Եթե ցանկանում է թեստավորման արդյունքում դուրս գալ ինքնամեկուսացումից, պետք է լաբորատորիայից նմուշառման համար անձնակազմին հրավիրի իր ինքնամեկուսացման վայր: Տվյալ անձն իրավունք չունի դուրս գալ ինքնամեկուսացման վայրից, մինչև թեստի բացասական պատասխան ունենալը: Երբ արդյունքներն արդեն բացասական են լինում, այդ պահից սկսած Հայաստան ժամանած անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից»,- նշեց փոխվարչապետի մամուլի խոսնակը:

Մեղմացումն ունի հետադարձ ուժ և տարածվում է օգոստոսի 12-ին նախորդող 14 օրերի ընթացքում Հայաստան ժամանածների վրա:

«Որոշումը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ օգոստոսի 12-ին նախորդող 14 օրվա ընթացքում ժամանած և ինքնամեկուսացված անձինք ևս կարող են օգտվել այս հնարավորությունից: Օրինակ՝ օգոստոսի 5-ին ժամանած անձինք կարող են իրենց ինքնամեկուսացման վայր հրավիրել լաբորատորիայի աշխատակիցներին, թեստ հանձնել և բացասական պատասխանի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից»,- ասաց Հունանյանը:

Կառավարությունն օգոստոսի 12-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակված 6 215 մարդ
Կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 160-ով...
Արցախում կորոնավիրուսի 12 նոր դեպք է գրանցվել
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 379 մարդու մոտ, որից 325-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 52, ընդհանուր մեկուսացված է 92 քաղաքացի…
Ոսկին թանկանում է համավարակի երկրորդ ալիքի կապակցությամբ մտավախությունների ֆոնին
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Comex նյույորքյան ֆոնդային բորսայում աճել է 0.4 տոկոսով կամ 7.65 դոլարով` մինչեւ 1918.3 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց...
Վրաստանում կորոնավիրուսից երկու մարդ է մահացել
Ծանր վիճակում գտնվող 67-ամյա մի տղամարդը միացվել էր արհեստական ​​շնչառության ապարատին...
Մոսկվա-Երեւան առաջիկա չարտերային չվերթերի ժամանակացույցը
Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերություններին...
Կորոնավիրուսից մահացածներն են 83-ամյա կին եւ 69-ամյա տղամարդ
Այսպիսով` երեկ կատարվել է 825 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 115 նոր դեպք: Ունենք 39 առողջացած...