News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Եգիպտոսին, Օմանին եւ Բահրեյնին ԱՄԷ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրին աջակցելու համար, հաղորդում է AFP-ը:

Պաղեստինցիները դատապարտել են իրենց իրավունքների դեմ «եռակի ագրեսիան»՝ նկատի ունենալով Իսրայելին, ԱՄՆ-ին եւ գործարքի միջնորդ ԱՄՆ-ին:

Հորդանան գետի Արեւմտյան ափին գտնվող Նաբլուս քաղաքում ցուցարարները երեք երկրների առաջնորդների նկարով պաստառներ են այրել:

Իսրայելը 2 պաշտոնական խաղաղ համաձայնագիր ունի արաբական պետությունների հետ՝ 1979 թվականին Եգիպտոսի հետ կնքած համաձայնագիրն ու 1994 թվականին Հորդանանի հետ կնքած համաձայնագիրը:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ