News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոսկվայում հարուցվել է քրեական գործ հանցախումբ կազմակերպելու հատկանիշներով ընդդեմ 42-ամյա «օրենքով գող» Ռաշադ Իսմաիլովի, որը հայտնի է որպես Ռաշադ Գյանջինսկի, հաղորդում է «112» Telegram-ալիքը։

Հեղինակությունը, որը վերահսկում էր Մոսկվան, վերջերս ազատ էր արձակվել բանտից Բելառուսում եւ մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք։ Նա կալանավորվել է մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 13-ը։ Կան տեղեկություններ, որ նա կասկածվում է «Հանցավոր հիերարխիայում բարձրագույն դիրք զբաղեցնելու» հոդվածի հատկանիշներով հանցագործություն գործելու մեջ։

2013 թվականին թագադրվելուց հետո Ռաշադ Գյանջինսկին վերահսկում էր Մոսկվայի բոլոր հանցախմբերի գործունեությունը, լուծում խմբավորումների միջեւ կոնֆլիկտներն ու հսկում ընդհանուր ֆոնդը։

Օգոստոսի 10-ին հաղորդվել էր, որ Բելառուսի Հանրապետության Բարձրագույն դատարանը որոշել էր վաղաժամ ազատել Գյանջինսկիին։

Հիշեցնենք, որ Ռաշադ Գյանջինսկին մեկնել էր Մինսկ զինված ծեծկռտուքի համար բելառուս «օրենքով գող» Ալեքսանդր Կուշներովի (Սաշա Կուշներ) հետ, որը կասկածի էր ենթարկել ադրբեջանցու բարձր կարգավիճակը։ 2019 թվականին Ռաշադը ճանաչվել էր մեղավոր կեղծ փաստաթղթեր եւ Բելառուս ապօրինի զենք անցկացնելու համար, եւ դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ