News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մինսկում պահանջում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը: Քաղաքի կենտրոնում տրակտորների գործարանի հազարավոր աշխատակիցների երթ է սկսել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ցուցարարները ընթանում են Անկախության պողոտայի երթեւեկելի մասով: Ոստիկանությունը դեռ չի խոչընդոտում երթի անցկացմանը:

Երթը սկսվել է այն բանից հետո, երբ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, որը մեկնել է գործարան, հրաժարվել է շփվել ցուցարարների հետ:

Tut.by-ի հաղորդմամբ՝ ՕՄՕՆ-ի աշխատակիցները, որոնք պահպանում են կառավարության շենքը, վայր են դնել վահանները: Մարդիկ սկսել են վանկարկել՝ «Կեցցե՛ք»: Աղջիկները սկսել են նրանց ծաղիկներ նվիրել եւ գրկախառնվել:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ