News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շաբաթ, ինչպես ակնկալվում է, ԱՄՆ-ի եւ Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները կհաստատեն գործարքի առաջին փուլը՝ չնայած Չինաստանի կողմից խոստացված ամերիկյան ապրանքների գնումը զգալիորեն հետաձգվել է ժամանակացույցից, գրում է Reuters-ը։

ԱՄՆ կառավարության գործող եւ նախկին պաշտոնյաները եւ երկու երկրների առեւտրի փորձագետները համարում են, որ գործարքի առաջին փուլը, որը ստորագրվել էր հունվարին փոխադարձ մաքսատուրքերից հետո, միակ փուլն է, երբ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները դեռեւս համագործակցում են։

Վերջին ամիսներին Թրամփի վարչակազմը սահմանել էր պատժամիջոցներ ընկերությունների եւ անձանց դեմ, որոնք ներգրավված էին Հոնկոնգի նկատմամբ կոշտ միջոցներ սահմանելու եւ մարդու իրավունքների խախտման հարցերում, արգելել է չինական տեսահավելվածը, ընդունել սահմանափակումներ չինացի գիտնականների նկատմամբ եւ փակել Չինաստանի հյուպատոսությունը Հյուսթոնում։

Ի պատասխան՝ Պեկինը փակել էր ԱՄՆ հյուպատոսությունը Չենդուում եւ սահմանել պատժամիջոցներ ընդդեմ Կոնգրեսի մի քանի անդամների։

Չնայած կոնֆլիկտի էսկալացիային՝ գործարքի առաջին փուլը չի չեղարկվի, հայտարարել են ամերիկացի պաշտոնյաները։

«Սեղանի շուրջ բանակցելու հնարավորությունը լավ է»,-ասել է Չինաստանի վերլուծական կենտրոնի տնտեսագետը։ Նա նախազգուշացրել է, որ առեւտրի ոլորտում հերթական «առաջընթացի» առիթով լավատեսությունը պակասում է։

Չինաստանը զգալի հետ է խոստացված լրացուցիչ ամերիկյան գյուղատնտեսական եւ արդյունաբերական ապրանքների, էներգակիրների եւ ծառայությունների 77 միլիարդ դոլարի չափով գնումից՝ չնայած վերջին շաբաթվա ընթացքում երկիրը զգալիորեն մեծացրել է ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների՝ ներառյալ սոյայի եւ եգիպտացորենի գնումը։

Ինչպե՞ս վերացնել կամ բացատրել այդ բացը․ ահա հիմնական խնդիրը, որն առաջադրվել էր ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի եւ Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Խեի տեսակոնֆերանսի ժամանակ։ Առեւտրի փորձագետների կարծիքով՝ առեւտրային գործարքից հրաժարումը օգտակար չի լինի նախագահ Դոնալդ Թրամփի համար, քանի որ կդառնա

Ամերիկյան-չինական գործարար խորհրդի կողմից հարցված ընկերությունների շուրջ 90 տոկոսը դրական է գնահատել առեւտրային գործարքը, սակայն միայն 7 տոկոսն է նշել, որ դրա շահերը գերակշռում են սակագների համար արդեն արված ծախսերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ