News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 23
USD
485.42
EUR
568.62
RUB
6.36
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ռուբեն Հայրապետյանին հորդորում ենք հրապարակել վերաքննիչ դատական ակտն ամբողջությամբ եւ ոչ թե սեփական նախաձեռնությամբ կատարված կրճատումներով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի գործընկերներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում  հանդես է եկել ՀՊՏՀ-ականներին եւ զանգվածային լրատվության միջոցներին ուղղված հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:

ՀՊՏՀ-ականներին եւ ՀՀ զանգվածային լրատվության միջոցներին

Հարգելի՛ գործընկերներ

Տեղեկացնում եմ ձեզ, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, դատավոր Կ.Համբարձումյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է Թիվ ԵԴ/19625/02/20 քաղաքացիական գործով Երեւան քաղաքի քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանի 16.07.2020 թվականի որոշման դեմ Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Ժենյա Մինասյանի կողմից տարված վերաքննիչ բողոքին առնչվող դատական վճիռը, որով մերժել է Ռ․ Հայրապետյանի ներկայացուցիչ Ժենյա Մինասյանի կողմից տարված վերաքննիչ բողոքը։

Վերաքննիչ դատարանի կայացրած վճռի՝ սեփական նախասիրություններին եւ ճաշակին հաճելի հատվածներից կատարվող աղճատված մեկնաբանությունները բացարձակ ապատեղեկատվություն են եւ նպատակ ունեն հերթական մանիպուլյացիաներով ստվերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ի ռեկտորի ընտրության բացառապես օրինական գործընթացը։

Զանգվածային լրատվության միջոցներին հորդորում ենք չտարածել այլոց կողմից մատուցվող ապատեղեկատվությունը։ Datalex.am կայքում հրապարակվելուց հետո դատարանի ամբողջական վճիռը կհրապարակենք հասանելի դառնալուց անմիջապես հետո։

Մինչ այդ Ռուբեն Հայրապետյանին հորդորում ենք հրապարակել վերաքննիչ դատական ակտն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ եւ ոչ թե սեփական նախաձեռնությամբ կատարված կրճատումներով»։

Տպել