News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի, Վրաստանի, Լատվիայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Շվեդիայի մեդիա կազմակերպություններն ու լրագրողների ասոցիացիաները աջակցություն եւ համերաշխություն են հայտնել Բելառուսում իրենց գործընկերներին։ «Բելառուսական եւ օտարերկրյա մեդիայի լրագրողները, ինչպես նաեւ բլոգերները, որոնք լուսաբանում են ակցիաները, ենթարկվում են դաժան բռնության եւ ճնշման իշխանությունների կողմից: Լրագրողների՝ առանց խոչընդոտների եւ անվտանգ աշխատանքը պաշտպանված է միջազգային կոնվենցիաներով եւ բոլոր քաղաքակիրթ երկրների օրենքներով։

Լրագրողների աշխատանքի համար խոչընդոտների ստեղծումը Բելառուսի օրենքների խախտում է։ Երկրում աշխատող բելառուսցի եւ օտարերկրացի լրագրողներին բերման ենթարկելը, դաժան ծեծելը, սարքավորումները վնասելը, ինտերնետն անջատելը եւ լրագրողների իրավունքների ու խոսքի ազատության այլ բազմաթիվ խախտումները պետք է անհապաղ դադարեցվեն եւ հետաքննվեն, իսկ դրանք կատարած իրավապահները եւ համապատասխան հրամանները տված նրանց ղեկավարները՝ խստորեն պատժվեն։ Մենք հետեւում ենք իրավիճակի զարգացմանը։ Մենք հայտնում ենք մեր աջակցությունն ու հիացմունքն առ այն, թե ինչպես են բռնության եւ աշխատանքի անվտանգ պայմանների բացակայության պայմաններում մեր բելառուսցի գործընկերները շարունակում լուսաբանել երկրում տեղի ունեցող իրադարձությունները։ Մենք օգտագործում ենք ձեր հրապարակումները հանրությանը տեղեկացնելու համար, թե ինչ է կատարվում Բելառուսում, եւ շնորհակալ ենք ձեզ ձեր աշխատանքի համար։

Մենք կոչ ենք անում այլ երկրների մեր լրագրող գործընկերներին եւ մեդիա կազմակերպություններին արտահայտել իրենց վերաբերմունքը Բելառուսում տեղի ունեցողի նկատմամբ եւ կոչ անել իրենց կառավարություններին կիրառել դիվանագիտական եւ տնտեսական ազդեցություն, որպեսզի դադարեցվի բռնությունը Բելառուսի լրագրողների, բլոգերների, ակտիվիստների եւ քաղաքացիների նկատմամբ։

Երեւանի մամուլի ակումբ, Հայաստան

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Հայաստան

«Լրագրողներ հանուն ապագայի», Հայաստան

«Հետաքննող լրագրողներ», Հայաստան

Հանրային լրագրության ակումբ, Հայաստան

Տեղեկատվության ազատության կենտրոն, Հայաստան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Հայաստան

«Ասպարեզ» լրագրողների ակումբ, Հայաստան

Վրաստանի տարածաշրջանային մեդիայի ասոցիացիա

Մոլդովայի անկախ մամուլի ասոցիացիա (API)

Էլեկտրոնային մամուլի ասոցիացիա (APEL), Մոլդովա

Անկախ լրագրության կենտրոն(CJI), Մոլդովա

Շրջակա միջավայրի եւ բնապահպանական տուրիզմի լրագրողների ասոցիացիա(AJMTEM), Մոլդովա RISE-Moldova

Մամուլի ազատության կոմիտե (CFP), Մոլդովա

Լրագրողական հետաքննությունների կենտրոն, Մոլդովա

Լատվիայի լրագրողների ասոցիացիա

Ռիգայում Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի մեդիա կենտրոն (SSE Riga), Լատվիա

Տեղական թերթերի համայնք (SGL), Լեհաստան

Press-Club Polska, Լեհաստան

Ռուսաստանի անկախ տարածաշրջանային հրատարակիչների դաշինք

Անկախ ռադիոհեռարձակման հիմնադրամ, Ռուսաստան

Լրագրողների եւ ԶԼՄ-ների աշխատակիցների արհմիություն, Ռուսաստան

Fojo մեդիա ինստիտուտ, Շվեդիա

Դոնեցկի տեղեկատվության ինստիտուտ, Ուկրաինա

Դետեկտոր Մեդիա, Ուկրաինա

Տարածաշրջանային մամուլի զարգացման ինստիտուտ, Ուկրաինա

Զանգվածային տեղեկատվության ինստիտուտ, Ուկրաինա

Անկախ մեդիայի արհմիություն, Ուկրաինա

Մեդիայի անկախ ասոցիացիա, Ուկրաինա

Ուկրաինայի մեդիայի եւ հաղորդակցման ինստիտուտ

Լրագրողական էթիկայի հանձնաժողով, Ուկրաինա

«Կանայք եւ մեդիան» հասարակական կազմակերպություն, Ուկրաինա

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ