News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հիմա համաճարակի զարգացման տեմպը նվազել է, բայց թե ինչ արդյունք կունենանք աշնանը, դա դեռ հարցական է, որովհետև չեն իրականացվել հետազոտություններ, որոնք ցույց կտան, թե համաճարակը ինչքան ներուժ ունի, բնակչությունը որքա՞ն է ներգրավված եղել համաճարակի մեջ և թե ինչքա՞ն բնակչություն է մնացել, որը կարող է վարակվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  BBC HARDtalk հաղորդման ընթաքում արված հայտարարությանը, թե Հայաստանը համավարակի հաղթահարման գործընթացում է:

«Մենք ունենք համաճարակի տեմպի նվազում, որովհետև յուրաքանչյուր համաճարակ սկզբից ակտիվորեն պետք է զարգանա, հետո կամաց-կամաց տեմպն ընկնի։ Մենք հիմա այդ փուլում ենք։ Մենք օբյեկտիվ պետք է պատկերացնենք, որ եթե մեր բնակչության մեծ տոկոսը չի վարակվել, ապա աշնանը, երբ բաց տարածքներում մարդիկ այդքան ժամանակ չեն անցկացնի, տուն են վերադառնալու, երբ տան պատուհանները բոլորը փակելու են, և այդքան չեն օդափոխելու տները, մենք կունենանք վարակվածության դեպքերի որոշակի բարձրացում։ Երբ դա զուգորդվի սեզոնային հիվանդությունների հետ, կարող է առաջացնել բավականին լուրջ ծանրաբեռնվածություն մեր առողջապահական համակարգի վրա»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը։

Վերջին օրերին կորոնավիրուսի վարակման  թվերի նվազում է նկատվում։ Մեր հարցին, թե ինչի՞  անհրաժեշտություն կա, որպեսզի այս իրավիճակը պահպանվի, բժիշկ-համաճարակաբանն արձագանքեց․

«Պարտադիր պետք է մի քանի անգամ ավելացվի թեստավորուման քանակը, բոլոր դեպքերն՝ իրենց կոնտակտավորներով հանդերձ պետք է վաղ հայտնաբերվեն, մեկուսացվեն, վաղ հայտնաբերումն է կարևոր, որովհետև ինչպես վարչապետը մի քանի շաբաթ առաջ ասում էր, պասիվ նստած ենք ու սպասում ենք, որ երբ է մարդը մեզ մոտ գալու։ Տենց պասիվ նստած ենք մենք մինչև հիմա, այսինքն՝ հայտնաբերում տեղի չի ունենում։ Բոլոր կոնտակտավորներին պետք է վաղ հայտնաբերել, հետազոտել, այդ դեպքում մենք երկու ամսվա ընթացքում կարող ենք զգալիորեն կոտրել վիրուսի ողնաշարը և կունենանք կորոնավիրուսի քիչ  թվեր և կարող ենք ավելի լավատեսորեն նայել սեզոնային հիվանդություններին։ Գումարած դրան պետք է շատ ուժեղ զարգացնել լաբորատոր դիագնոստիկան, որպեսզի երբ մարդը գա, դու կարողանաս տարբերակել՝ ինքը կորոնավիրոսային թոքաբորբ է, թե օրինակ՝ H1N1 է, որովհետև այդ մարդու բուժումը և կյանքի փրկելը կախված է լինելու նրանից, թե որքան շուտ կտարբերակես՝ կորոնավիրուս է, թե այլ հիվանդություն»։

Բժիշկ-համաճարակաբանը կարևորում է նաև, որ ամբողջ առողջապահական համակարգը պատրաստ լինի իր նշած գործելաոճին, ոչ թե միայն COVID 19-ի բուժմամբ զբաղվող կենտրոնները։

«Բոլորը պետք է պատրաստ լինեն այս գործընթացներին, որպեսզի ամեն տեղում կարողանան շատ արագ արձագանքել, այլ ոչ թե մարդը գալիս է X խնդրով, իսկ բուժումը ստանում է 5-7 օր հետո, երբ իր մոտ այդ խնդիրն արդեն շատ խորացված է»,- հավելեց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ