News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մինսկում «Պուշկինսկայա» մետրոյի կայարանի շրջանում, որտեղ օգոստոսի 10-ին բողոքի ակցիայի ժամանակ մահացել է ակցիայի մասնակիցներից մեկը, մարդիկ են հավաքվում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մի քանի հարյուր մարդ է հավաքվել: Նրանց ձեռքում ծաղիկներ կան: Այսօր տեղի կունենա մահացած ցուցարարի հուղարկավորությունը: Նրա հարազատները խնդրել են չայցելել եկեղեցի, որտեղ տեղի կունենա հուղարկավորման արարողությունը:   

Իրավապահները չեն միջամտում իրավիճակին:  

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններ են կայացել օգոստոսի 9-ին: Համաձայն ԿԸՀ վերջնական արդյունքների՝ 80,1%-ով հաղթանակ է տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սվետլանա Տիխանովսկայան, ում անվանել են Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը, հավաքել է ձայների 10,12%-ը եւ չի ճանաչել ընտրությունների արդյունքները: Գործող նախագահի վերընտրումից հետո երկրում զանգվածային բողոքի ալիք է բարձրացել, որոնք վերածվել են ոստիկանների հետ բախումների: Բելառուսի ՆԳՆ-ը հայտնել է մի քանի հազար մարդու ձերբակալության մասին, տուժել են ոստիկանության տասնյակ աշխատակիցներ եւ ցուցարարներ:

Օգոստոսի 14-ին երեկոյան կառավարական տան մոտ բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել: Ոստիկանությունը իրավիճակին չի միջամտել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ