News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը եւ Չինաստանը հետաձգել են առեւտրային համաձայնագրի հարցով խորհրդակցությունները, որոնք պետք է կայանային այս շաբաթ տեսահամաժողովի ձեւաչափով, հաղորդում է RG-ը:

Խորհրդակցություններին պետք է մասնակցեին ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեն եւ այլք:

Այդպիսով, փետրվարի 15-ին համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից առաջին հանդիպումը չի կայանա:

Bloomberg-ը նշում է, որ հունվարին Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային համաձայնագրի ստորագրումից հետո լարվածությունն աճել է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրել է կորոնավիրուսի տարածման, ինչպես նաեւ Հոնկոնգին ազգային անվտանգության մասին օրենքի ընդունումը ստիպելու համար:

Հավելյալ լարվածություն է ստեղծել TikTok-ի ու  WeChat-ի արգելման սպառնալիքը: Ըստ Թրամփի՝ դրանք սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ