News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Շինարարության ոլորտը տնտեսության ամենամեծ անկումը գրանցած ոլորտն է: Բնականաբար, կան թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ: Ու հնարավոր է, որ դրանց մեծ մաս «գցել» համավարակի վրա: Այդ մասին գրում է տնտեսագետ Արա Գալոյանը:

Իսկապես նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի (կամ՝ իր) հետ համեմատած ամենամեծ կրճատումն արձանագրվել է ապրիլ ամսին՝ 51 տոկոս: Բայց հարկավոր է նաև հիշել, որ արտակարգ դրության առաջին իսկ մեղմացումը տարածվեց հենց բացօթյա շինարարական աշխատանքների վրա: Բայց միևնույնն է կիսամյակի տվյալներով 2020թ․ հունվար-հունիսի շինարարության ծավալը 2019-ի 76.6 տոկոսն է կազմում:

Կրճատվել են բոլոր տեսակի շինարարությունները: Օրինակ, այս տարի շահագործման հանձնված բնակելի շենքերի մակերեսի ծավալը նախորդի 62 տոկոսի չափ է: Պատճառն այն է, որ մայիս և հունիս ամիսներին ևս շինարարության ոլորտը չվերականգնվեց: Մայիսը նախորդ մայիսի 73 տոկոսն էր, հունիսը նախորդ հունիսի՝ 76.7 տոկոսը: Շինարարության ծավալների կրճատումը կարելի է բացատրել նաև ֆինանսավորման կրճատմամբ, որովհետև նախորդ տարիների բոլոր ֆինանսական խոշոր աղբյուրները նկատելիորեն պակասեցրել են իրենց հատկացումները: Ներառյալ նաև պետական բյուջեն:

2020թ․-ին նախորդ տարվա համեմատ պետբյուջեի հաշվին կատարվող շինարարության ֆինանսավորումը պակասել է 22.3 տոկոսով: Նախորդ տարիներին շինարարության ոլորտի մյուս խոշոր աղբյուրը (պետբյուջեի հատկացումների կեսից էականորեն ավելի գումար) միջազգային վարկերն էին: Այս հունվար-հունիսին մեր շինարարության ոլորտում միջազգային վարկ-ֆինանսավորումը կրճատվել է ավելի քան մեկ երրոդով (35.4 տոկոսով): Ամենամեծ չափով կրճատվել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորումը: Այն կազմել է նախորդ տարվա ընդամենը 3.1 տոկոսը: Այս ֆոնին շատ ավելի մեղմ է ընկալվում Համաշխարհային բանկի ֆինանսավորման ծավալների 53 տոկոսանոց կրճատումը (այսինքն՝ ՀԲ-ի ֆինանսավորումը նախորդ տարվա 47 տոկոսի չափով է): Այս տարի շինարարության ոլորտում օտարերկրյա պետական վարկեր ներգրավված չեն: Միջազգային վարկային ֆինանսավորման աճ արձանագրվել է միայն Ասիական զարգացման բանկի պարագային: Այս բանկի վարկավորման ծավալն իրականացվող շինարարության մեջ աճել է: Այս տարվա մոտ 5.1 մլրդ դրամի ֆինանսավորումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 138.4 տոկոս: Շինարարության ոլորտում ամենախոշոր ֆինանսավորողները երկրում գործող կազմակերպություններն են: Այս տարի երկրում գործող կազմակերպությունների շինարարության ֆինանսավորումը պետբյուջեի համապատասխան հատկացումներից կրկնակի ավելի է: Բայց անգամ այս պարագային կազմակերպությունների ֆինանսավորումը կրճատվել է 21.9 տոկոսով:

Վերջին տասնամյակներում շինարարության ծավալի նկատելի հատվածն իրականացվում է բնակչության ֆինանսական միջոցների հաշվին: 2020թ․ առաջին կիսամյակի ընթացքում բնակչության ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 34.1 տոկոսով: Պատճառը նաև տնտեսական ճգնաժամի հետևանքով հիփոթեքային վարկերի ծավալների կրճատումն է մի կողմից: Իսկ մյուս կողմից տնտեսական ճգնաժամերի ընթացքում բնակչությունը սովորաբար ավելի «ժլատ» է ծախսում իր խնայողությունները: Այս առումով հետաքրքիր կլինի դիտարկել անշարժ գույքի շուկայի գործընթացները: Բայց դա հաջորդիվ:

Վերջում մեկ տվյալ՝ համավարակային 2020-ի առաջին կիսամյակում առողջապահության ու սոցիալական ոլորտներում կատարված շինարարության ծավալները նախորդ տարվա համեմատ կրճատվել են 44.5 տոկոսով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի սոցիալական թվերը․ թվեր, որոնք կապված չեն միմյանց հետ
2017թ․ մեր երկրում ընտանեկան և սոցիալական նպաստ ստանում էր 100 հազար 288 ընտանիք…
«Ժողովուրդ». Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն
Այսօր կարտոֆիլ վաճառվում է մեկ կիլոգրամը 80 դրամով, բայց գները մի փոքր կբարձրանան…
Ինչպիսի՞ն կլինեն այս տարի կաթի, մսի եւ կարտոֆիլի գները Հայաստանում. կանխատեսում
«Կառավարությունն այստեղ սխալ է թույլ տվել` նորմատիվներ չմշակելով...
Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը
ՍԱՏՄ ներկայացուցիչներն ընդգծել են, որ վերջին տարիներին պետությունը ակտիվ գործողություններ ու միջոցներ…
Դոլարն ու եվրոն թակնացել են
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Պատգամավոր Փաշինյանը ասաց՝ իր հաշվարկներով ճիշտը 2 դոլարն է. ցուցարար
Ակցիայի մասնակիցները համաձայն չեն կառավարության այն պատճառաբանությանը, թե թանկացումը օրենքի պահանջ է, և իրենք չենք կարող ոչնինչ անել...