News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ստեֆանի Մայերը, ով օգոստոսի սկզբին հրատարակեց «Կեսգիշերի արեւը» («Midnight sun») գիրքը, որը գրվել է «Մթնշաղներ» սագայից վամպիր Էդվարդի անունից, հայտարարել է, որ մտադիր է նույն շարքի եւս երկու վեպ ստեղծել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով USA Today-ին:

«Եւս երկու գիրք կա, որոնք ուզում եմ գրել: Առայժմ ես դրանք ընդհանուր գծերով եմ նկարագրել եւ առաջին գլուխն եմ գրել: Սակայն դա դեռեւս այն չէ, ինչով ես պատրաստ եմ զբաղվել հենց հիմա: Ես ուզում եմ նոր բանի վրա աշխատել»,- ասել է Մայերը:

Ամերիկացի գրողը պարզաբանել է, որ ցանկանում է ստեղծել նոր աշխարհ, որում կլինեն այլ կանոններ, եւ նոր դիցաբանություն, որը, հավանաբար, կապ չի ունենա վամպիրների եւ նրանց օրենքների հետ. «Դիցաբանությունը իմ տարերքն է»:

Վամպիր Էդվարդի եւ հասարակ աղջիկ Բելլայի մասին Ստեֆանի Մայերի առաջին չորս վեպերը ավելի քան չորս տարի ամենավաճառվող գրքերի շարքում են եղել։ Ընդհանուր առմամբ, երկրպագուները գնել են սագայի ավելի քան 160 միլիոն օրինակ, որը թարգմանվել է 49 լեզուներով: «Մթնշաղներ»-ի հիման վրա նաեւ հինգ ֆիլմ է նկարահանվել, որոնցում գլխավոր դերակատարները Ռոբերտ Փաթինսոնը եւ Քրիստեն Սթյուարտն են։

Նոր գիրքը կարող է լիովին կրկնել այս հաջողությունը: Այն արդեն USA TODAY-ի վարկածով բեսթսելերների ցանկում առաջին տեղում է: Այսպես, առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ