News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները պահպանում են Միջերկրածովում սեյսմոլոգիական Oruc Reis նավը, հաղորդում է Milliyet-ը:

Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռները պետք է «վախեցնեն նրանց, ովքեր կփորձեն Արեւելյան Միջերկրածովում ուզուրպացիայի ենթարկել Թուրքիայի իրավունքը»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ թուրքական սուզանավը մոտեցել է Ատտիկային:

Օգոստոսի 6-ին Հունաստանն ու Եգիպտոսը ծովային գոտիների դեմարկացիայի մասին համաձայնագիր են կնքել, որը, Աթենքի խոսքով, ամրապնդում է ծովային ծանծաղուտի եւ բացառիկ տնտեսական գոտու հունական կղզիների իրավունքը:

Անկարան չի ճանաչում այդ փաստաթուղթը: Թուրքիան սեյսմոլոգիական հետազոտության համար Կաստելորիզո կղզու մոտ հետախուզական նավ է ուղարկել: Ի պատասխան ՝ Հունաստանը  մարտական պատրաստության է բերել իր զինված ուժերն ու հայտարարել, որ կպաշտպանի իր ինքնիշխան իրավունքը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ