News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի գլխավոր շտաբի հետ հանդիպմանը մեկնաբանել է ստեղծված իրավիճակում միջնորդության վերաբերյալ արտասահմանյան պետությունների առաջարկները, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

Նա նշել է, որ Բելառուսն ունի «նորմալ կառավարություն», որը ստեղծվել է սահմանադրության համաձայն:

Նախագահը նաեւ ընդգծել է, որ իշխանություններին «որեւէ միջնորդներ» եւ արտասահմանյան կառավարություններ պետք չեն:

«Ինձ թվում է, որ առանց վիրավորելու այդ հանրապետությունների ղեկավարությանը, ես ուզում եմ ասել՝ դուք ձեզ մոտ կարգուկանոն հաստատեք»,- ընդգծել է Լուկաշենկոն:

Պետության ղեկավարը հավելել է, որ որեւէ կառավարություն, լինի դա արտասահմանի կամ որեւէ այլ տեղի, Բելառուսում ղեկավար չի լինի:

Օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են կայացել: Ընտրական տեղամասերի փակվելուց հետո հանրապետությունում չթույլատրված բողոքի ցույցեր են սկսվել արդյունքների կեղծման դեմ: Ցույցերի ընթացքում ոստիկանությունը եւ ներքին զորքերը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ եւ ռետինե փամփուշտներ են կիրառել։

Ավելի ուշ գործադուլ է սկսվել երկրի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում, որոնց աշխատակիցները պահանջել են նոր ընտրություններ եւ ցույցերի մասնակիցների հանդեպ դաժան վերաբերմունքի դադարեցում: Ընդդիմության բոլոր թեկնածուների շտաբերը հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների պաշտոնական արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ