News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հենց այս պահին ընթանում է Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի, Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի շինության ապամոնտաժումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«Այսօր առավոտյան, Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի սկզբում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը դիտարկում էր այս հատվածում տեղակայված ապօրինի այն կառույցները, որոնք գտնվում են Դիլիջան ազգային պարկի սահմաններում և չունեն համապատասխան փաստաթղթեր։

Նախարարը տեղում հանձնարարել էր անհապաղ զբաղվել առկա խնդրով։ Արդեն օրվա երկրորդ կեսին սկսվել է նախարար Պետրոսյանի մատնանշած կառույցի ապամոնտաժումը։ Պարզվել է, որ կառուցապատողը նման շինություն կառուցելու, ինչպես նաև ռելյեֆային որևէ փոփոխություն իրականացնելու իրավունք չի ունեցել։

Ապամոնտաժման աշխատանքները կավարտվեն մինչև օրվա վերջ»:

 

Տպել
Ամենաշատ