News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Տավուշյան մարտերի մասնակից, ՀՀ ազգային հերոսի կոչման ներկայացված կապիտան Ռուբեն Սանամյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից է, զինված ուժերում ծառայում է  8 տարուց ավելի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ ծանոթ է Սանամյանին ու նրա կատարած սխրանքին:

«Իմ ունեցած խիստ հավաստի տեղեկություններով Ազգային հերոսի կոչման ներկայացված Ռուբեն Սանամյանի սխրանքը հերոսական է, և նա իսկապես բացառիկ ծառայություններ է մատուցել մեր հայրենիքին: Ընդհանրապես տավուշյան մարտերում շատ մեծ է եղել Սանամյանի դերը եւ ռազմաքաղաքկան առումով շատ կարեւոր են եղել տավուշյան մարտերը»,- ասաց նա:

Նորիկյանի խոսքով` Սանամյանը իր արիությամբ դեռ աչքի է ընկել 2012 թվականին եւ այն ժամանակ էլ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապիտան Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչման արժանացնելու եւ «Հայրենիք»-ի շքանշանով պարգեւատրելու միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին:

Նախագահի կողմից միջնորդությունը հաստատվելու դեպքում Ռուբեն Սանամյանը կդառնա Հայաստանի Հանրապետության 18-րդ Ազգային հերոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ