News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը


Քանի դեռ հրամանը չի ստորագրվել ես ոչ մի քայլ չեմ ձեռնարկում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի դիմումին։

«Բնականաբար, լինելով պատասխանատու անձնավորություն, այս 3 ամիսների ընթացքում ամեն օր եկել եմ աշխատանքի, կատարել եմ իմ պարտականությունները։ Ճիշտ է՝ այս իրավիճակում լավ աշխատել պրակտիկորեն անհնար է, որովհետև համակարգը ճգնաժամային վիճակում է և այս հարցի հանգուցալուծումը պետք է ստանալ, որպեսզի գիտնականները հասկանան, թե Հայաստանում գիտության և գիտականության զարգացման ինչ ռազմավարություն կա: Բայց քանի դեռ հրամանը չի ստորագրվել ես ոչ մի քայլ չեմ ձեռնարկում»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ ինքը պարբերաբար վարչապետի խորհրդականին և օգնականին տեղյակ է պահում, որ հանդիպման մասին հիշեցնեն վարչապետին։

 «Մայիսի 14-ին, երբ ես աշխատանքից ազատման դիմում գրեցի, վարչապետին շնորհակալություն էի հայտնել գրության մեջ և խնդրել էի ազատել ինձ աշխատանքից, որովհետև նախարարության հետ կան բովանդակային հակասությունները և այդ հակասությունները գնալով խորանում են։ Ինձ համար շատ զարմանալի և հաճելի էր, որ վարչապետն  ինձ հրավիրեց իր մոտ հանդիպման։ Մենք զրուցեցինք և պայմանավորվել էինք մանրամասների մասին չխոսել և ես իմ խոստումը պահել եմ, բայց վերջում նա ասաց, որ իմ ազատման դիմումի հրամանի տեքստն իր սեղանին դրած է, սակայն նա այն չի ստորագրի, կուսումնասիրի խնդիրը և որոշում կայացնելուց առաջ մեկ անգամ ևս ինձ հետ կհանդիպի»,-նշեց Սմբատ Գոգյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Սմբատ Գոգյանը ազատման դիմում է գրել ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից եւ  Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել իր որոշման 3 պատճառները, որոնցից մեկը՝ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումների չհամընկնումն է նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում այդ հակասությունները, նրա խոսքով, խորացել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ