News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդը օրերս բավարարել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը և որոշել ևս վեց ամսով երկարաձգել նրա անուն–ազգանունը գործերի բաշխման ցանկից հանելու ժամկետը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով ԲԴԽ որոշումը։

Նման որոշման համար հիմք է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության   վերաբերյալ դիմումը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող առանձնակի բարդության գործերի քննությունն ավարտված չլինելու հանգամանքը, ինչպես նաև հաշվի է առնվել ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը։

Ի դեպ՝ վերջին երկու տարվա ընթացքում ԲԴԽ–ն արդեն չորս անգամ երկարաձգել է այս ժամկետը։

Նշենք, որ արդեն մեկ տարի է՝ Աննա Դանիբեկյանի վարույթում է քննվում Մարտի մեկի գործով սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը, որը շուրջ 80 հատոր է։ Այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար  Արմեն Գևորգյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ